- 24/09/2022
ԱՄՆ-ի հետ հարաբերություններն ընկել են կրիտիկական մակարդակի. Չինաստանի արտգործնախարար
Չին-ամերիկյան հարաբերությունները ներկայումս կրիտիկական փուլ են անցնում՝ ԱՄՆ-ի Չինաստանի դեմ քաղաքականության արդյունքում, և Վաշինգտոնը պետք է դասեր քաղի դրանից: Այս մասին ասել է Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Ին՝ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենին։
«Վան Ին ասաց, որ այսօր չին-ամերիկյան հարաբերությունները լրջորեն տուժել են, և Միացյալ Նահանգները պետք է դասեր քաղի դրանից:
Այս հարաբերությունները գտնվում են կրիտիկական հանգրվանում, և երկու կողմերն էլ շտապ պետք է ճիշտ ուղի գտնեն՝ (…) կանխելու դրանց հետագա անկումը»,- ասվում է Չինաստանի ԱԳՆ հայտարարության մեջ՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում Բլինկենի հետ Վան Իի հանդիպման վերաբերյալ:
Ըստ ԱԳՆ-ի՝ «Վան Ին կենտրոնացել է Թայվանի հարցում ԱՄՆ-ի վերջին սխալ վարքագծի վրա»։
Նա, մասնավորապես, նշել է, որ Թայվանի հարցը վերաբերում է և իր ներքին գործն է։ ԱՄՆ ներկայիս վարչակազմի գործողությունները հակասում են Վաշինգտոնի պնդումներին, թե նա չի աջակցում «Թայվանի անկախությանը»։ Այսպիսով, ԱՄՆ-ը «փորձում է խաթարել Չինաստանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը»։
Վան Ին նշել է, որ Չինաստանը ջանքեր է գործադրում Թայվանի խնդիրը խաղաղ ճանապարհով լուծելու համար։ Սակայն «խաղաղ կարգավորումն անհամատեղելի է «Թայվանի անկախության» մասին պնդումների հետ»։
Նախարարը նաև հույս է հայտնել, որ «ԱՄՆ-ն կուղղի Չինաստանի մասին իր ընկալումը» և կհրաժարվի զսպման քաղաքականությունից, կդադարի «ուժեղ դիրքերից գործ ունենալ չինացիների հետ»։