• 26/09/2022

Իտալիայում իշխանության եկան ԵՄ դրոշները գետնին նետող աջ ուժերը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Իտալիայում իշխանության եկան ԵՄ դրոշները գետնին նետող աջ ուժերը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Իտալիայի արտահերթ ընտրություններում հաղթեցին աջերը: Հաշվվել է քվեաթերթիկների ավելի քան 80%-ը, եւ եղած արդյունքները թույլ են տալիս խոսել հաղթանակի մասին, քանի որ մնացած քվեաթերթիկների հաշվարկն արդեն չեն փոխի իրավիճակը։

«Իտալիայի եղբայրներ» ծայրահեղ աջ կուսակցությունը ստացել է աջակողմյան կոալիցիայի ձայների մեծամասնությունը, իսկ նրա առաջնորդ Ջորջա Մելոնին կդառնա նոր վարչապետ։ Այսպիսով, Իտալիան առաջին անգամ կգլխավորի կին:

Բացի «Եղբայրներից», կոալիցիայում ընդգրկված են այնպիսի աջ ուժեր, ինչպիսիք են «Լիգան», «Առաջ՝ Իտալիան» և «Մենք՝ չափավորներս»:

Հիշեցնենք, որ մինչ քվեարկությունը Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը սպառնացել է իտալացիներին՝ պատժել, եթե աջերը հաղթեն։ Հասկանալի է, լավ օրից չէ, որ ուլտրչալիբերալիզմի ջահակիր Ուրսուլան այդքան կոպտորեն է ի ցույց դնում եվրոպական «դեմոկրատիայի» իրական տեսքը՝ եթե չընտրեք մեր ուզածով, կպատժենք: Իտալացիները, ի պատասխան այս սպառնալիքների, գետնին նետեցին ԵՄ դրոշները՝ փոխարենը բարձրացնելով ազգայինը։

Արդյունքում, Իտալիայում իշխանության եկավ ԵՄ դրոշը ոտնատակ տվող ուժը, ու թե դրանից ինչ է սպասում Եվրոպային, կարելի է հասկանալ: Հաշվի առնելով նաեւ տնտեսության փլուզումը, պետությունների միջեւ միայն սրվող հակասությունենրը, էներգետիկ ճգնաժամը եւ այլն։