- 26/09/2022
Թոմաս դե Վաալը եւս հաստատեց՝ ռուսական «խաղաղության պայմանագիրը» Հայաստանին շատ ավելի ձեռնտու է, քան արեւմտյանը
Քանիցս առիթ ունեցել ենք ընդգծել, որ գոյություն ունի ոչ թե մեկ հայ-ադրբեջանական «խաղաղության պայմանագրի» նախագիծ, այլ՝ երկու: Ռուսական եւ արեւմտյան տարբերակները: Նաեւ, որ դրանք գործնականում նույն բանի մասին են, բացառությամբ մեկ դետալի: Ռուսական նախագիծը ունի հստակ դրույթ՝ այն չի վերաբերում Արցախին, որի կարգավիճակը դեռ պետք է ապագայում որոշել: Եվրոպական նախագիծը սահմանում է միմիանց տարածքային ամբողջականության ճանաչում՝ առանց Արցախի մասին բառ անգամ ասելու: Այդ դեպքում կստացվի, որ Արցախը միանգամից մնում է Ադրբեջանի կազմում, եւ Հայաստանը դա ճանաչում է:
Երկու նախագծի առկայության մասին հայաստանյան պաշտոնյաներն այդպես էլ որեւէ բացատրություն չեն տվել: Ավելին, «խաղաղցության պայմանագրի» մասին խոսում են հիմնականումն «Բրյուսելի ձեւաչափով» ադրբեջանական կողմի հետ հանդիպումների շրջանակներում, ինչը պարզ ակնարկ է, որ կա այդ մեկ նախագիծը (եթե կա երկրորդը՝ ռուսականը, որտե՞ղ է այն քննարկվում ենթատեքստով»:
Բայց ահա վերջին բախումների ֆոնին ՌԴ ԱԳՆ-ից հնչեց հայտարարություն, որ ռուսական կողմը Երեւանի եւ Բաքվի հետ քննարկում է «խաղաղության համաձայնագիր», որը, թերեւս, առաջին պաշտոնական գնահատումն էր, որ նմման պայմանագիր կա:
Եվ ահա, նման ռեանցիա Արեւմուտքից եւս լսվեց: Ճիշտ է, ոչ պաշտանական, բայց հաշվի առնելով, որ հայտարարության հեղինակը ոչ միայն Արցախից եւ արցախյան խնդրից հույժ քաջատեղյակ անձնավորություն է, այլ նաեւ ներկայացնում է «Քարնեգի» hիմնադրամը, ապա այդ հայտարարությունը պաշտոնականի պես մի բան է: Նկատի ունենք hիմնադրամի ավագ հետազոտող Թոմաս դե Վաալին, ով, չմոռանանք, Արցախի մասին անգամ գիրք ունի՝ «Ղարաբաղ. սեւ այգի»
Եվ այսպես, դե Վաալը, անդրադառնալով բերջին բախումների թեմային, նախ նման միտք է հնչեցնում. «Ալիևը նոր նպատակներ ունի։ Առաջինը, Հայաստանին պարտադրում է ստորագրել «խաղաղության պայմանագիր», որով Հայաստանը հրաժարվում է պահանջներից Ղարաբաղի հայաշատ շրջանի նկատմամբ…»: Ապա հասնելով Շառլ Միշելի քավորությամբ բանակցային գործընթացին, ընդգծելով, թե՝ «Նրանք իրականում բավականին առաջընթաց էին գրանցել…»: հասնում է հետեւյալին. «Ըստ տեղեկությունների՝ Մոսկվան եւս հանդես է եկել խաղաղության պայմանագրի նախագծով, որն անորոշ ժամանակով հետաձգում է Ղարաբաղի կարգավիճակի հարցը: Մի բանաձև, որը հայերին ավելի շատ է դուր գալիս, քան եվրոպական առաջարկը…»:
Մի կողմ թողնելով Թոմաս դե Վաալի հաջորդող ոչ պակաս հետաքրքիր մտքերը, կանգ առնենք ասվածի վրա: Այսպիսով, նա, ըստ էության, հաստատում է այն, ինչը պնդում ենք երկար ժամանակ: Այն է՝ իրոք գոյություն ունի «խաղաղության պայմանագրի» երկու տարբերակ՝ Արցախի հետ կապված հիշատակ դրվագով հանդերձ: Այսինքն, Արեւմտյան նախագիծն անվերապահորեն Արցախը թողնում է Ադրբեջանին, ռուսական նախագիծը «անորոշ ժամանակով հետաձգում է Ղարաբաղի կարգավիճակի հարցը»: Իսկ հետո, թե ինչպես կլուծվի, դա արդեն այլ հարց է: Կարեւորը՝ հայությունը շարունակելու է այնտեղ ապրել, ինչն Արցախը հայկական պահելու միակ շանսն է:
Թե իրականում այս երկուսից որն է Հայաստանին ձեռնտու, երկրորդ կարծիք լինել չի կարող: Ու այստեղ շատ պարզ հարց է առաջ գալիս՝ իսկ ինչո՞ւ Նիկոլը վազեց «Բրյուսելի ձեւաչափով» բանակցելու: Ավելին, այդ շրջանակներում Ալիեւի հետ վերջին հանդիպման ժամանակ այդ ինչպե՞ս հայտարարվեց, թե հանձնարարում են ԱԳ նախարարներին սկսել «խաղաղության համաձայնագրի» պատրաստման աշխատանքը, բնականաբար, Արեւմտյան առաջարկի հիման վրա: Այդ նախագծի մասի՞ն էր Նիկոլն ԱԺ-ում խոսում, թե միանշանակ ստորագրելու է…
Ինչեւէ, հարցեր շատ կան: Այս պահին ընդամենը եւս մեկ անգամ ֆիքսենք՝ կա երկու նախագիծ, որոնցից արեւմտյանը Արցախը միանգամից տալիս է Ադրբեջանին: Ընդ որում, հայաստանյան հուդաների մի ամբողջ բանակ այս պահին աշխատում է այն իրականացնելու ուղղությամբ: