- 27/09/2022
Էրդողանն ու Ալիևը հայերին անվանում են «սրի մնացորդներ» և ցանկանում են ավարտին հասցնել ցեղասպանությունը․ Վալերի Բուայե
«Էրդողանն ու Ալիևը հայերին անվանում են «սրի մնացորդներ» և ցանկանում են ավարտին հասցնել ցեղասպանությունը»։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի Սենատի պատգամավոր Վալերի Բուայեն ֆրանսիական cnews.fr-ի հարցին ի պատասխան։
«Այն, ինչ ուզում են անել Ալիևը և նրա դաշնակից Էրդողանը, գործն ավարտին հասցնելն է։ Նրանք հայերին անվանում են «սրի մնացորդներ» և ցանկանում են ավարտին հասցնել ցեղասպանությունը»,- ասել է Վալերի Բուայեն։