• 28/09/2022

ՌԴ-ն եւ ԱՄՆ-ն Ուկրաինայում կփորձե՞ն կոմպրոմիս գտնել

ՌԴ-ն եւ ԱՄՆ-ն Ուկրաինայում կփորձե՞ն կոմպրոմիս գտնել

Իսկ ռուս-ամե­րի­կյան հա­կա­մար­տու­թյան ուկ­րա­ի­նա­կան խա­ղա­տախ­տա­կին կար­ծես թե սկսվել է «պա­տա­յին ի­րա­վի­ճա­կի» ձե­ւա­վոր­ման փուլ (Տե´ս նաեւ https://soyuz.iravunk.am/35015/): Այս­պես, ա­մե­րի­կա­ցի­ներն  ու­նե­ին «մի­ջան­կյալ ժամ­կետ»՝ քա­նի դեռ ա­վարտ­ված չեն հան­րաք­վե­նե­րը, եւ նախ­կին ուկ­րա­ի­նա­կան 4 մար­զե­րը չեն հռչակ­վել ՌԴ-ի տա­րածք: Դրա­նից հե­տո, բո­լորն են հաս­կա­նում, որ ինչ­քան էլ Բլին­քենն ա­սի, թե՝ չենք ճա­նա­չում, դա խնդրի է­ու­թյու­նը չի փո­խում՝ ա­րեւմ­տյան քայ­լե­րը ՌԴ-ն կհա­մա­րի ուղ­ղա­կի­ո­րեն իր դեմ ուղղ­ված, ո­րին պետք է, ե­թե բա­նը դր­ան հաս­նի, նա­եւ մի­ջու­կա­յին զեն­քով պա­տաս­խա­նել: Սա­կայն ար­դեն գործ­նա­կա­նում հաս­կա­նա­լի է, որ այդ «մի­ջան­կյալ փու­լից» չհա­ջող­վեց օգտ­վել, թե­եւ ուկ­րա­ի­նա­կան բան­ա­կը, հա­մալր­ված է ՆԱ­ՏՕ-ական մաս­նա­վոր ռազ­մա­կան կա­ռույց­նե­րով, ա­մեն ինչ ա­նում է Լի­ման քա­ղա­քի ուղ­ղու­թյամբ նախ­կին հա­ջո­ղու­թյու­նը կրկնե­լու հա­մար, բայց է­ա­կան ար­դյունք այդ­պես էլ չկա: Ա­վե­լին, այս վեր­ջին շա­բաթ­նե­րին ուկ­րա­ի­նա­կան հար­ձա­կո­ղա­կան պո­տեն­ցիա­լը լրջո­րեն պա­կա­սել է, իսկ փո­խա­րի­նե­լու հա­մար լուրջ խնդիր­ներ կան:

Մյուս կող­մից էլ, թե­եւ ՌԴ-ն հայ­տա­րա­րել է զո­րա­հա­վաք, ա­վե­լին, Մեդ­վե­դե­ւի մա­կար­դա­կով մին­չեւ իսկ հայ­տա­րա­րում է, թե կա­րող ենք ցան­կա­ցած զենք օգ­տա­գոր­ծել, եւ Ա­րեւ­մուտ­քը ե­թե կա­րող է, թող պա­տաս­խա­նի, սա­կայն բո­լորն են հաս­կա­նում, որ ա­մեն բան չէ, որ փայ­լուն է: Այդ թվում, զո­րա­հա­վա­քի հետ կապ­ված լուրջ խնդիր­ներ ի հայտ ե­կան, ո­րոնք վկա­յում են ՌԴ-ի ներ­սում բարդ մթնո­լոր­տի մա­սին: Այդ թվում, որ «5-րդ շա­րա­սյու­նե­րը» դեռ ակ­տիվ են: Ու ա­ռանց ներ­քին այդ բո­լոր խնդիր­նե­րը կար­գա­վո­րե­լու, ուկ­րա­ի­նա­կան պա­տե­րազ­մը շատ եր­կար շա­րու­նա­կելը՝ ով գի­տի, թե ին­չի կհասց­նի:

Կրկնենք, ի­րա­վի­ճա­կը պա­տա­յին է: Ի­հար­կե, կող­մե­րից մե­կը կա­րող է քայլ կա­տա­րել, բայց ո՞ւր կտա­նի դա, դժվար է ա­սել: Ա­ռա­վել եւս, որ բո­լորն են պարզ տես­նում, որ ծայ­րա­հե­ղո­րեն մո­տե­ցել են մի­ջու­կա­յին բախ­ման շե­մին, ինչ­քան էլ որ հաս­կա­նում են դրա հե­տե­ւանք­նե­րը:

Ա­մե­նատ­րա­մա­բա­նա­կան տար­բե­րակն­ե­րից մե­կը նման ի­րա­վի­ճա­կում դառ­նում է այն, որ Ա­րեւ­մուտ­քը կար­ծես թե սկսել է կա­մաց-կա­մաց ակ­նար­կել զի­նա­դա­դա­րի եւ պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյու­նն­երի գնա­լու մա­սին: Մաս­նա­վո­րա­պես, նման ա­ռա­ջարկ հնչեց­րեց Էր­դո­ղա­նը, այդ թվում օ­րա­կարգ բե­րե­լով Պու­տին-Զե­լենս­կի հան­դիպ­ման թե­ման: Եվ ե­րե­ւի պա­տա­հա­կան չէ նա­եւ, որ դրան զու­գա­հեռ ուլտ­րա­լի­բե­րալ  քա­րոզ­չա­մե­քե­նան սկսեց խո­սել այն մա­սին, որ Ա­րեւ­մուտքն ար­դեն հրա­ժար­վե­լու է Ուկ­րա­ի­նա­յին զենք մա­տա­կա­րա­րե­լուց: Օ­րի­նակ, «Bloomberg»-ը գրում է, թե Ա­րեւ­մուտ­քը ծանր սպա­ռա­զի­նու­թյան մա­տա­կա­րա­րում­նե­րից հրա­ժար­վե­լու առն­վազն եր­կու պատ­ճառ ու­նի. «Նախ՝ ԵՄ երկր­նե­րը սպա­ռում են ծանր սպա­ռա­զի­նու­թյան սե­փա­կան պա­շար­նե­րը»: Ինչ վե­րա­բե­րում է ԱՄՆ-ին, ա­պա Վա­շինգ­տո­նը, ըստ լրատ­վա­մի­ջո­ցի, վեր­ջինս. «Զգույշու­թյուն է ցու­ցա­բե­րում մա­տա­կա­րա­րում­նե­րի հար­ցում»՝ վա­խե­նա­լով հա­կա­մար­տու­թյուն­նե­րի նոր փուլ հրահ­րե­լուց:

Մոսկ­վա­յի հա­մար եւս այս պա­հին նպա­տա­կա­հար­մար կլի­ներ հա­կա­մար­տու­թյան դա­դա­րը, բնա­կա­նա­բար՝ պայ­մա­նագ­րի տես­քով եւ սե­փա­կան պայ­ման­նե­րով: Օ­րի­նակ, ե­թե Կի­ե­ւը հանձ­ներ այն տա­րածք­նե­րը, ո­րոնք մտնում են 4 մար­զե­րի մեջ, սա­կայն ուկ­րա­ի­նա­կան վե­րահս­կո­ղու­թյան տակ են: Կամ մի քիչ այս, մի քիչ այն կողմ տար­բե­րա­կով: Եվ, ի­հար­կե, Զե­լենս­կուն այլ ելք չի մնա, ե­թե Ա­րեւ­մուտ­քը նրան ի­րոք զրկի մա­տա­կա­րա­րում­նե­րից:

ԱՄՆ-ի եւ Եվ­րո­պա­յի հա­մար եւս դա­դա­րը դառ­նում է ձեռն­տու: ԱՄՆ-ին՝ ներ­քին լուրջ խնդիր­նե­րի պատ­ճա­ռով, իսկ Եվ­րո­պան՝ տնտե­սա­կան, է­ներ­գե­տիկ ճգնա­ժա­մե­րից զատ, ինչ­պես ցույց տվե­ցին Ի­տա­լի­ա­յի ընտ­րու­թյու­ննե­րը, կանգ­նել է նա­եւ ֆի­զի­կա­կան կրա­խի շե­մին:

Ամեն դեպքում, երբ Ուկրաինայի ԳՇ պետը զանգահարում է ՌԴ ԳՇ պետին` ցավակցելու Իրկուտսկի ողբերգության համար, միաժամանակ խոսակցություններ կան երկու երկրների Պաշտպանության նախարարների հնարավոր հանդիպման մասին, ապա դա ինչ-որ բան ակնարկում է:

Կարճ ա­սած, մի ի­րա­վի­ճակ է, երբ կող­մե­րին կանգ առ­նե­լը դառ­նում է ձեռն­տու: Մի­այն թե այս­տեղ մեկ այլ խնդիր կա: ԱՄՆ-ն այս պա­հին չի լու­ծել իր գլո­բալ խնդիր­նե­րից եւ ոչ մե­կը: Ա­ռա­ջի­նը, ՌԴ-ն ոչն­չաց­ված չէ, իսկ այս պայ­ման­նե­րով հաշ­տու­թյան դեպ­քում դուրս կգա հաղ­թո­ղի՝ ի­րեն տա­րածք­ներ մի­աց­նո­ղի դիր­քե­րով: Երկ­րոր­դը՝ ոչ մի­այն ոչն­չաց­ված չէ, այլ ա­վե­լի է խո­րա­ցել ռուս-չի­նա­կան դա­շին­քը: Վեր­ջա­պես, լուծ­ված չէ չի­նա­կան գերխն­դի­րը: Ար­դյուն­քում, ԱՄՆ-ին մի­գու­ցե այս պա­հին զի­նա­դա­դա­րը պետք է, բայց ոչ վերջ­նա­կան խա­ղա­ղու­թյու­նը, ո­րը նրա հա­մար կնշա­նա­կի հա­մաշ­խար­հա­յին հե­գե­մո­նի­ա­յից հրա­ժար­վել: Բայց ե­թե կանգ չառ­նի, ա­պա­ հե­տե­ւանք­նե­րը կա­րող են ա­վե­լի վատ լի­նել: Նույ­նը Ռու­սաս­տա­նի հա­մար. այս պայ­ման­նե­րով խա­ղա­ղու­թյու­նը կնշա­նա­կի հա­րեւ­անու­թյամբ  թշնա­մա­կան Ուկ­րա­ի­նա­յի պահ­պա­նում, ինչ­քան էլ որ այն թու­լա­ցած կլի­նի: Բայց նա­եւ այդ Ուկ­րա­ի­նա­յի արեւմ­տյան սահ­ման­նե­րին հաս­նե­լու հա­մար է շատ բան պետք:

Ար­դյուն­քում, ի՞նչ վերջ­նա­կան հաշ­վարկ­նե­րով ՌԴ-ն ու ԱՄՆ-ն կմտնեն հոկ­տեմ­բեր, կախ­ված է մի շարք գոր­ծոն­նե­րից:

Իսկ մենք չմո­ռա­նանք, որ հենց այդ հաշ­վարկ­նե­րից էլ մե­ծա­պես կախ­ված են նա­եւ մեր գո­տում ձե­ւա­վոր­վե­լիք ի­րո­ղու­թյուն­նե­րը:

ՔԵ­ՐՈԲ ՍԱՐԳ­ՍՅԱՆ