• 28/09/2022

Հրապարակվել են Լուգանսկում, Դոնեցկում, Զապորոժիեում հանրաքվեների արդյունքները

Հրապարակվել են Լուգանսկում, Դոնեցկում, Զապորոժիեում հանրաքվեների արդյունքները

«Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության» Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտարարել է Ռուսաստանի Դաշնությանը միանալու համար քվեաթերթիկների 100%-ի ստուգման մասին։ Հաշվարկի արդյունքներով՝ կողմ է քվեարկել 98,42%-ը։

Ավելի վաղ հաշվարկի ավարտի մասին հայտարարվել էր Խերսոնի և Զապորոժիեի մարզերում՝ համապատասխանաբար 87,05% և 93,11%։

Ինքնահռչակ «Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության»-ն էլ հայտնել է, որ այս պահին իրենք հաշվել են քվեաթերթիկների 56,85%-ը, նախնական արդյունքով քվեարկողների 94,75%-ը կողմ է։