- 28/09/2022
Վաշինգտոնը մտավախություն ունի, որ ՌԴ-ն կարող է անակնկալ կերպով միջուկային զենք օգտագործել
Միացյալ Նահանգները մտավախություն ունի, թե չեն կարողանա կանխատեսել այն պահը, երբ Վլադիմիր Պուտինը կորոշի «անել չմտածվածը», այսինքն՝ միջուկային զենք օգտագործել, գրում է Politico-ն:
Ռուսական ինքնաթիռների մեծ մասը սովորական հրթիռների հետ միասին կարող են փոքր չափի մարտավարական միջուկային զենք առաքել:
«Սա նշանակում է, որ եթե Պուտինը կամ նրա հրամանատարները չցանկանան, որ աշխարհը նախօրոք իմանա այդ մասին, Միացյալ Նահանգները գուցե երբեք չիմանա, թե երբ են ռուսական զորքերը սովորական փամփուշտները փոխարինել ատոմային ռումբերով»,- գրում է թերթը: