• 29/09/2022

Աստանայում կկայանա ԱՊՀ երկրների ղեկավարների Խորհրդի նիստը

Աստանայում կկայանա ԱՊՀ երկրների ղեկավարների Խորհրդի նիստը

ԱՊՀ երկրների ղեկավարների Խորհրդի նիստը տեղի կունենա հոկտեմբերի 14-ին՝ Ղազախստանի Աստանա քաղաքում:

Այդ մասին հայտնել են Ղազախստանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունից:

Նշվում է, որ հոկտեմբերի 13-ին կկայանա Ասիայում փոխգործակցության ու վստահության հարցերով VI գագաթնաժողով-խորհրդակցությունը, իսկ հոկտեմբերի 14-ին ԱՊՀ երկրների ղեկավարների Խորհրդի նիստը՝ «Կենտրոնական Ասիա – Ռուսաստան» գագաթնաժողովը:

Ղազախստանը ԱՊՀ-ն նախագահում է 2022 թվականից: