- 01/10/2022
ՆԱՏՕ-ն մերժեց Զելոնսկուն. ռուսական բանակը պատրաստվում է հարձակման
Զելենսկին այսօր, որպես պատասխան 4 մարզերը ՌԴ կազմ վերցնելու որոշմանը եւ, անշուշտ, լավ հասկանալով, որ այդ պահից արդեն գործ է ումենալու ռուսական ամբողջական բանակի հետ, գնաց վերջին ավանտյուրային: Այն է` ցուցադրաբար դիմում ստորագրեց` Ուկրաինային արագացված կարգով ՆԱՏՕ ընդունելու համար:
Սակայն ավանտյուրան էս գլխից էր դատապարտված: Նախ, ՆԱՏՕ-ն կանոնադրական նորմ ունի` դաշինքի կազմ չեն կարող մտնել այն երկրները, որոնք տվյալ պահին ռազմական հակամարտության մեջ են: Հաշվի առնելով, որ ընդունելու դեպքում մեխանիկորեն ՆԱՏՕ-ն է դառնում հակամարտության անմիջական կողմ:
Գլխավոր քարտուղար Ստոլտենբերգի պատասխանը չուշացավ: Նա հանդես եկավ պաշտոնական հայտարարությամբ, որում, հասկանալի է, որ Զելոնսկուց ոչ պակաս ցուցադրաբար դատապարտեց «Ուկրաինայի տարածքի բռնակցումը Ռուսաստանի կողմից», բայց անմիջապես էլ անցավ գլխավորին: Այն է` Դաշինքը հակամարտության կողմ չէ: Ավելին, Ստոլտենբերգը նաեւ այս թեզերն առաջ քաշեց.
▪️Այժմ մենք չենք կարող Ուկրաինային ընդունել ՆԱՏՕ:
▪️ՆԱՏՕ-ն չի ճանաչում Ռուսաստանի Դաշնությանը նոր տարածքների միացումը և կշարունակի աջակցել Ուկրաինային այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ կլինի։
▪️Յուրաքանչյուր ժողովրդավարական երկիր իրավունք ունի դիմելու ՆԱՏՕ-ին, սակայն որոշումը կկայացվի դաշինքի անդամ բոլոր երկրների կոնսենսուսով։
▪️ ՆԱՏՕ-ն հակամարտության կողմ չէ, սակայն Ուկրաինային տրամադրում է ՄԱԿ-ի կանոնադրությամբ ամրագրված ինքնապաշտպանության աջակցություն:
▪️Պուտինի պատասխանատվությունը հակամարտությունը դադարեցնելն է:
▪️ Եթե Ուկրաինան դադարեցնի պայքարը, ապա որպես անկախ պետություն կդադարի գոյություն ունենալ Եվրոպայում։
Կարճ ասած, Զելենսկու դիմումը մերժված է. ՆԱՏՕ-ն ՌԴ-ի հետ կռվել, այդ թվում` միջուկային բախման մեջ մտնել չի ուզում:
Արդյունքում, դեռ հազիվ էր ՌԴ կազմի ընդլանման պաշտոնական որոշումը ստորագրվել, երբ ռուսական բանակի (նկատի չունենք ՀՌՕ-ի մասնակիցներին) հսկա շարասյուները սկսեցին շարժվել դեպի ՌԴ նոր տարածքներ:վ հաշվի առնելով, որ 4 մարզերը ՌԴ կազմ է ներառված 2014թ.-ի սահմաններով, իսկ այդ տիրույթի մի զգալի մասն ուկրաինական վերահսկողության տակ է, այսինքն, ըստ միավորման պայմանագրերի` օկուպացիայի մեջ, հիմա ռուսական բանակը ՌԴ-ի այդ օկուպացված հատվածներն ազատագրելու օրենսդրական պարտավորություն ունի:
Կարճ ասած, ոչ մի անակնկալ, սպասենք առաջիկա բուռն զարգացումներին: