• 03/10/2022

Ճապոնիայի հետ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններն այժմ անհնար են․ Պեսկով

Ճապոնիայի հետ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններն այժմ անհնար են․ Պեսկով

Ճապոնիայի հետ խաղաղ պայմանագրի շուրջ բանակցություններ վարել ներկայիս պայմաններում հնարավոր չէ։

Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ՌԻԱ Նովոստի-ն։

Նրա խոսքով, Ճապոնիան, ցավոք, միացել է մի խումբ անբարյացակամ երկրների և ինքն էլ վերածվել է Ռուսաստանի համար ոչ բարեկամ երկրի։

Ավելի վաղ Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան հայտարարել էր, որ չնայած Ուկրաինայի հարցում Ռուսաստանի հետ բարդ հարաբերություններին, Ճապոնիան հաստատակամորեն հավատարիմ է տարածքային խնդրի լուծմանը և խաղաղության պայմանագրի կնքմանը։