• 04/10/2022

Ադրբեջանական բանակի կողմից հայ գերիների մահապատիժի տեսագրությունները խորապես ցնցող են. Ֆրանսիայի ԱԳՆ

Ադրբեջանական բանակի կողմից հայ գերիների մահապատիժի տեսագրությունները խորապես ցնցող են. Ֆրանսիայի ԱԳՆ

«Ադրբեջանական բանակի կողմից հայ գերիների մահապատժի տեսագրությունները խորապես ցնցող են»,-ասվում է Ֆրանսիայի ԱԳՆ-ի թվիթերյան էջում արված գրառման մեջ։ Գրառմանը կից՝ թվիթերյան էջում նշվում է Ֆրանսիայի ԱԳՆ-ի պաշտոնական էջի հղումը, որտեղ մասնավորապես ասվում է.

«Ադրբեջանական բանակի կողմից հայ գերիների մահապատիժի տեսանյութերը խորապես ցնցող են։ Ֆրանսիան ի գիտություն է ընդունում Ադրբեջանի կողմից հայտարարված այս արարքների հետաքննության մեկնարկը և կոչ է անում պատասխանատվության ենթարկել դրանց մեղավորներին»։

Ֆրանսիան կոչ է արել նաև ազատ արձակել բոլոր հայ ռազմագերիներին։