Նիկոլի ձեռքով հայերից փորձում են սարքել «կովկասյան ուկրաինացիներ»

Նիկոլի ձեռքով հայերից փորձում են սարքել «կովկասյան ուկրաինացիներ»

Այսօր  Նիկոլի պաշտնաթերթը  հանդես եկավ  հերթական զազրելի ու եղծելի հոդվածով, որտեղ  հոդվածագիրը, որը ներակյանում է  որպես  «Հավաստի աղբյուր» շարունակում է այն  թուրքական  քարոզը, որը վերջին շրջանում իրենց ճղելով իրականցնում են  Նիկոլի բոլոր կամակատարները, նպատակ ունենալով  վնաս հասցնել հայ-ռուսական հարաբերություններին: Սակայն հարց է ծագում, ինչո՞ւ Նիկոլը այլեւս  չի բավարարվում պատերի տակ հաչող  թուրքի շների (ասենք` Շիրինյանի նմանների) կաղկանձով: Եվ անգամ խաղի մեջ Լեւոն Տեր-Պետրոսյանի  ակտիվ մտնելը չբավարարեց Նիկոլին եւ նա ստանձնեց  (հասկանալի է «Հայկական ժամանակ»-ի համար ով է հավաստի աղբյուրը)  թուրք-ամերիկյան  քարոզչի  գարշահոտ դերակատարությունը: Պետք է ենթադրել, որ անձամբ ու իր թերթում հակառուսականության ամենա կրիտիկական  դերակատարումը իրականացնելը Նիկոլին ստիպել են իր տերերը, որոնք խնդիր են դրել, որ Նիկոլը վերջապես եւ շատ շտապ վերադառնա  իր 2018թ. ու դրանից առաջվա դիրքերին  եւ բացահայտ բարձրացնի ռուսների դեմ գործողությունների դրոշը: Նիկոլն էլ այլ ճար չունենալով, որպես «հավաստի աղբյուր» «Հայկական ժամանակում» տպագրում է մարազմատիկ մի հոդված, ցույց տալու իր տերերին, թե` տեսեք ձեր հանձնարարությունը կատարել եմ:

Իսկ ինչո՞ւ էր իր տերերին անհրաժեշտ, որպեսզի Նիկոլը բացահայտվի որպես  թուրք-արեւմտյան շահերի սպասրկող: Նախ, որպեսզի ամբողջ նիկոլապաշտ զանգվածը մոբիլիզացնեն  իրենց  շահերի սպասարկման ակտիվ գործողություններին: Եվ երկրորդ, որպեսզի Նիկոլին զրկեն նահանջի հնարավորությունից եւ այրել տան ռուսների հետ բոլոր կամուրջները: Սա նշանակում է, որ  2018թ.-ին  օտար ուժերի  կողմից  իրականացված, այսպես կոչված, թավշյա հեղաշրջումը մոտենում է իր տրամաբանական  կուլմինացիային, որի  հիմնական նպատակն է Ռուսաստանի դուրսմղումը Անդրկովկասից: Առաջին հերթին դա նշանակում է ՀՀ-ում տեղակայված ռուսական զորքերի դուրսհանումը Հայաստանից: Հենց այդ մասին է խոսվում վերոհիշյալ թերթոնի վերոհիշյալ գարշելի հոդվածը: Դրա համար թուրք-ամերիկյան քարոզիչներին պետք է «հիմնավորել», որ Ադրբեջանն ու Թուրքիան որեւէ բացասական կամ ագրեսիվ նպատակ Հայաստանի հանդեպ իբր չունեն, այլ հենց Ռուսաստանն է, որ դրդում է Ադրբեջանին Հայաստանի հանդեպ ագրեսիվ գործողությունների:

Զուգահեռաբար Նիկոլին, իսկ ավելի ճիշտ իր տերերի  ծրագրերի իրականցմանը խանգարում է Արցախը: Արցախի վերացման նպատակով Նիկոլը հետեւողական գործունեություն էր ծավալել`  նախ որպես ընդդիմություն, ու ապա 2018 թվականից որպես Հայաստանում իշխանությունը զավթած անձ: Ըստ թուրք-ամերիկյան ստրատեգների 2020թ. 44-օրյա պատերազմից հետո Արցախ որպես այդպիսին այլեւս չէր մնալու եւ Նիկոլը դա շատ լավ գիտեր, սակայն հայ ժողովրդի հերոսական դիմադրությունը թշնամուն մի կողմից եւ նոյեմբերի 9-ին ռուսական  զորքերի մուտքը Արցախ մյուս կոմղից  փլուզեցին թուրք-ամերիկյան ծրագրերը: Այդպիսի` ծրագրերը խափանող շրջադարձը ստիպեց Նիկոլին շարունակել կիսատ մնացած պայքարը Արցախի դեմ:

Բանն այն է, քանի դեռ կա Արցախ եւ արցախահայություն,  այսդեղ կլինեն ռուսական  զորամիավորումներ, իսկ Արցախի հարցի «լուծման»  դեպքում  ըստ թուրք-ամերիկյան ստրատեգների արցախահայությունը այլեւս  դուրս է գալու իր բնօրրանից եւ հայ-ադրբեջանական հարաբերությունները, ինչպես նաեւ հայ-թուրքականը չեն ունենալու որեւէ խոչընդոտ (Նիկոլը եւ նրա քաղաքական պատրոնները համոզված են, որ հայ ժողովուրդը պատրաստ է փոխանակել Ցեղասպանությունը թրքական քռչուփալասով ու ադրբեջանական էժան կանաչիով): Ըստ հոդվածագրի` «Հավաստի աղբյուրի»   հենց այդպես էլ բացահայտվում է այս  ճղճիմ ծրագիրը: Ամեն ինչում մեղավոր կհայտարարվեն ռուսները, իսկ թուրքերը եւ ադրբեջանցիները կհայտարարվեն հայ ժողովրդի բարեկամներ:  Նիկոլի ձեռքով հայերից փորձում են սարքել «կովկասյան ուկրաինացիներ», այսինքն մատաղացու, ապագայից զուրկ ժողովուրդ, որը իր ինքնիշխանության, տարածքների ու զավակների կյանքի գնով սպասարկելու է Արեւմուտքի, Թուրքիայի ու Իսրաելի շահերը: Իսկ կովկասյան թաթարները հերթական անգամ կստանան իրենց խոհեմության դիվիդենտները` ի դեմս հայկական հերթական հողերի:

Նիկոլի թերթի բացահայտումը ուղղված է նաեւ Միութենական պետության դեմ, ինչը ցույւց է տալիս, որ թուրք-ամերիկյան ստրատեգները եւ նրանց  հայաստանյան շները պարզապես սարսափում են այն մտքից, որ Հայաստանը կարող է ներգրավվել ռուսական առանցքով Միութենական պետության մեջ: Այդ դեպքում կստացվի, որ նրանց ծախսած միլիարդավոր դոլարները  Հայաստանում սորասականներին իշխանության դնելու համար կընկնեն ջուրը, ինչպես նաեւ հօդս կցնդեն Հայաստանը թուրքական պրոտեկտորատի տակ մտցնելու ծրագրերը: Այսպիսով, եթե մեր թշնամիները  այդքան վախենում են Միութենական պետության մեջ Հայաստանի ներգրավումից, ուրեմն սա միակ  փրկության ճանապարհն է:

Հայկ Բաբուխանյան

ՍԻՄ կուսակության նախագահ,

«Ուժեղ Հայաստանը Ռուսաստանի հետ, հանուն նոր միության» Շարժման գործկոմի անդամ