• 05/10/2022

Էրդողանն ու Ալիեւը դեռ «եղբայրնե՞ր» են

Էրդողանն ու Ալիեւը դեռ «եղբայրնե՞ր» են

Ար­ցա­խյան եւ հայ-ադրբե­ջա­նա­կան այս խա­ռը ի­րա­դար­ձու­թյուն­նե­րի ֆո­նին (Տե´ս նաեւ https://iravunk.com/?p=238105&l=am) հայտ­նի դար­ձավ, որ Էր­դո­ղա­նը ո­րո­շել է հան­դի­պել Նի­կո­լի հետ: Ըստ նախ­նա­կան վար­կա­ծի, հան­դի­պու­մը նա­խա­տես­ված է վա­ղը՝ հոկ­տեմ­բե­րի 6-ին: «Թուր­քի­ա­յի նա­խա­գահ Ռե­ջեփ Թա­յիփ Էր­դո­ղա­նը Հա­յաս­տա­նի վար­չա­պետ Նի­կոլ Փա­շի­նյա­նի հետ քննար­կե­լու է հայ-թուր­քա­կան հա­րա­բե­րու­թյուն­նե­րի կար­գա­վոր­ման հար­ցը»,- տե­ղե­կաց­րել է թուր­քա­կան «Sabah»-ը, նա­եւ մի տե­սակ «անհա­վես» ակ­նար­կե­լով, որ կխո­սեն նա­եւ «Ադրբե­ջա­նի հետ խա­ղա­ղու­թյան պայ­մա­նագ­րի ստո­րագր­ման անհ­րա­ժեշ­տու­թյան մա­սին»:

Հաս­կա­նա­լի է, որ Ադր­բե­ջա­նի հար­ցը չի կա­րող այդ հան­դի­պու­մը շրջան­ցել: Բայց մյուս կող­մից էլ հարց է՝ այն բա­նից հե­տո, երբ Նի­կո­լը սկսեց Ադր­բե­ջա­նի պա­հանջ­նե­րը ներ­կա­յաց­նել ան­թույ­լատ­րե­լի­ու­թյան լույ­սի ներ­քո, Էր­դո­ղա­նի հետ հան­դի­պու­մը տե­ղի կու­նե­նա՞: Հաշ­վի առ­նե­լով, որ դա ար­դեն ձեռք է բե­րում «ինդի­կա­տո­րի» ի­մաստ:

Նկա­տի ու­նենք Թուր­քի­ա­յի այն բա­զում հայ­տա­րա­րու­թյուն­նե­րը, որ ե­թե «խա­ղա­ղու­թյան պայ­մա­նագ­րի» հար­ցը գնա փա­կու­ղի, ա­պա նա­եւ հայ-թուր­քա­կան թե­ման, դրա­նով հան­դերձ՝ բարձր մա­կար­դա­կի հան­դի­պումն է կորց­նում ի­մաս­տը: Եվ ա­հա մի կող­մից, «խա­ղա­ղու­թյան պայ­մա­նագ­րի» հար­ցում նո­րից ա­նո­րո­շու­թյուն­ներ կան: Եվ մյուս կող­մից, ե­թե դրան­ցով հան­դերձ Էր­դո­ղա­նի ու Նի­կո­լի հան­դի­պու­մը կա­յա­նա, դա ար­դեն հե­տաքր­քիր մտո­րում­նե­րի տե­ղիք կտա:

Բանն այն է, որ այս պա­հին կա մեկ մեծ հար­ցա­կան, թե ի­րա­կա­նում Է­ր­դո­ղա­նին պե՞տք է հենց այս պա­հին ար­ցա­խյան հան­գու­ցա­լու­ծումն այն տես­քով, ո­րը բխում է ա­մե­րի­կյան նմու­շի «խա­ղա­ղու­թյան հա­մա­ձայ­նագ­րից»: Այ­սինքն, ե­թե ա­մե­րի­կյան ուլտ­րա­լի­բե­րալ թե­ւը հաս­նի նման փաս­տաթղ­թի ստո­րագր­ման, ա­պա Էր­դո­ղա­նը կկա­րո­ղա­նա՞ այն աս­տի­ճա­նի վե­րահս­կո­ղու­թյուն պահ­պա­նել «փոքր եղ­բոր» նկատ­մամբ, որ կա­րո­ղա­նա այդ վե­րահս­կո­ղու­թյու­նը ծա­վա­լել նա­եւ ողջ Հա­րա­վա­յին Կով­կա­սում: Թե՞ Ա­լի­ե­ւը այդ ի­րա­վի­ճա­կում այ­լեւս չու­նե­նա­լով Թուր­քի­ա­յի ա­ջակ­ցու­թյան կա­րի­քը, ա­վե­լի կնա­խընտ­րի հան­դես գալ ինք­նու­րույն խա­ղա­ցո­ղի դե­րով՝ փոր­ձե­լով Թուր­քի­ա­յի հետ ո­ւղ­ղա­հա­յա­ցից անց­նել հո­րի­զո­նա­կան հա­րա­բե­րու­թյուն­նե­րի: Հաշ­վի առ­նե­լով նա­եւ, որ Ադր­բե­ջա­նում, խո­շոր հաշ­վով, գե­րիշ­խո­ղը բրի­տա­նահ­րե­ա­կան կա­պի­տալն է, Ա­լի­եւն իր հեր­թին ա­րեւմ­տյան բան­կա­յին հա­մա­կար­գի ձեռ­քին է, իսկ ա­հա այդ հա­մա­կար­գը Էր­դո­ղա­նին այն աս­տի­ճան չի սի­րում, որ պար­բե­րա­կան պայ­թյու­նա­յին գո­տում է պա­հում թուր­քա­կան լի­րան եւ ողջ տնտե­սու­թյու­նը:

Կարճ ա­սած, քա­նի դեռ կա ար­ցա­խյան խնդի­րը, Ա­լի­ե­ւը Էր­դո­ղա­նին ըն­դու­նում է՝ որ­պես «մեծ եղ­բայր»: Չլի­նի այդ խնդիրը, Ա­լի­եւն ինչ­պե՞ս ի­րեն կպա­հի, այս հար­ցի պա­տաս­խանն Էր­դո­ղա­նը հա­զիվ թե ու­նե­նա:

Մյուս կող­մից, նա­եւ Ի­րա­նի շուրջ ծա­վալ­վող վեր­ջին ի­րա­դար­ձու­թյու­ններն են ակ­նար­կում, որ Ադր­բե­ջա­նի եւ Թուր­քի­ա­յի մեջ, այ­նո­ւա­մե­նայ­նիվ, խոր­քա­յին հա­կա­սու­թյու­ններ կան: Իս­լա­մա­կան Հան­րա­պե­տու­թյան վեր­ջին ներ­քին խժդժու­թյուն­նե­րը թե­եւ Թեհ­րա­նը ճնշում է, սա­կայն այս ֆո­նին հե­տաքր­քիր լու­րեր կան: Այդ թվում, օ­րերս տե­ղե­կատ­վու­թյուն ե­ղավ, որ Ի­րա­նը բա­լիս­տիկ հրթիռ­նե­րով գրո­հել է ի­րա­քյան Քուր­դիս­տա­նը, այդ թվում՝ Էր­բի­լը: Թե ին­չու, ի­րա­նա­կան աղ­բյուր­նե­րը այս մե­սիջ­ներն են հղում: Ըստ այդմ, որ ա­մե­րի­կա­ցի­նե­րը Թեհ­րա­նի դեմ այս ար­շա­վում ակ­տիվ դեր է­ին հատ­կաց­րել իրա­քյան Քուր­դիս­տա­նին հա­րա­կից ի­րա­նա­կան տա­րածք­նե­րի քրդա­կան զանգ­ված­նե­րին՝ դրանց սնու­ցե­լով հենց Էր­բի­լի մի­ջո­ցով: Ե­թե նե­րի­րա­նա­կան ա­լի­քը հաս­ներ բա­վա­րար մա­կար­դա­կի, ա­պա օ­րա­կարգ էր գա­լու նա­եւ Էր­բի­լին են­թա­կա քրդա­կան խո­շոր խմբա­վո­րում­նե­րի մուտքն Ի­րան:

Իսկ մյուս կող­մից էլ ակ­տի­վաց­ել է­ին հյու­սի­սա­յին Ի­րա­նի ադր­բե­ջա­նա­կան զանգ­ված­նե­րը, ու մի­ա­ժա­մա­նակ Բաք­վում ցույ­ցերր սկսվե­ցին Ի­րա­նի դես­պա­նա­տան մոտ՝ ի­րա­նյան ադր­բե­ջան­ցի­նե­րի ան­կա­խու­թյան պա­հան­ջով, ին­չը, ի­հար­կե, չէր կա­րող ա­ռանց Բաք­վի վեր­նախ­ա­վի «դաբ­րո­յի» լի­նել: Կարճ ա­սած, խոս­քը Ի­րա­նի տրոհ­ման սցե­նա­րի մա­սին էր, որն ա­ռա­ջին հա­յաց­քից կա­րող էր Էր­դո­ղա­նի հա­մար հրա­պու­րիչ լի­նել, ե­թե մի­այն չլի­նե­ին մի շարք հար­ցա­կան­ներ: Նախ, ե­թե հան­կարծ Ա­լի­ե­ւին հա­ջող­վեր ի­րե­նով ա­նել նա­եւ Ի­րա­նի հյու­սի­սը եւ դրա­նով բազ­մա­պա­տիկ հզո­րա­նալ, ա­պա էլ կցան­կա­նա՞ր Էր­դո­ղա­նին ան­գամ բա­րեւ տալ: Հաշ­վի առ­նե­լով, որ այդ ա­մե­նին կհաս­ներ ա­մե­րի­կա-իսրա­յե­լյան ա­ջակ­ցու­թյամբ: Երկ­րոր­դը, ե­թե քրդե­րին հա­ջող­վեր ի­րեն­ցով ա­նել ի­րա­նա­կան Քուր­դիս­տա­նը, ա­պա գու­մա­րած դրան ի­րա­քյան Քուր­դիս­տա­նը, գու­մա­րած սի­րի­ա­կան Քուր­դիս­տա­նը, եւ մի­աս­նա­կան Քուր­դիս­տան պե­տու­թյու­նը դառ­նում էր գործ­նա­կա­նում ստեղծ­ված: Իսկ դրա­նից Մեծ Քուր­դիս­տա­նին հաս­նե­լու հա­մար պետք էր մի­այն Թուր­քի­ա­յի քրդաբ­նակ տա­րածք­ներն ի­րե­նով ա­նել: Վեր­ջա­պես, թե­եւ Ի­րա­նը Թուր­քի­ա­յի հա­մար մրցա­կից է, բայց դրա­նով հան­դերձ՝ նա­եւ կա­յու­նու­թյան ե­րաշ­խիք եւ քրդա­կան ուղ­ղու­թյամբ դաշ­նա­կից. սա աք­սի­ոմ է: Իսկ ա­հա Ա­լի­ե­ւը բա­ցա­հայ­տո­րեն հան­դես ե­կավ այդ բա­րի­կադ­նե­րի հա­կա­ռակ թե­ւում՝ ե­րե­ւի չա­փա­զանց մեծ ա­խոր­ժա­կի եւ ար­ցա­խյան պա­տե­րազ­մում վեր­ջին հաղ­թա­նա­կի էյ­ֆո­րի­ա­յի ֆո­նին:

Մի խոս­քով, մեծ տա­րա­ծաշր­ջա­նում կար­ծես թե շատ բան է գլխի­վայր շրջվել, ու, թե­րեւս, Հա­յաս­տա­նի ուղ­ղու­թյամբ Էր­դո­ղա­նի ա­ռա­ջի­կա քայ­լե­րը կա­րող են նա­եւ ստան­դարտ տրա­մա­բա­նու­թյու­նից դուրս լի­նել: Բնա­կա­նա­բար՝ աչ­քի ա­ռաջ ու­նե­նա­լով նա­եւ ռու­սա­կան գոր­ծո­նը:

ՔԵ­ՐՈԲ ՍԱՐԳ­ՍՅԱՆ