• 05/10/2022

Նոր շրջաններ՝ նոր կարգավիճակ. Ղրիմի և Խերսոնի շրջանի միջև մաքսակետը հանվել է

Նոր շրջաններ՝ նոր կարգավիճակ. Ղրիմի և Խերսոնի շրջանի միջև մաքսակետը հանվել է

Խերսոնի շրջանի և Ղրիմի միջև պետական սահմանը ձեռք է բերել վարչական կարգավիճակ, մաքսային հսկողություն չի իրականացվում:

Այս մասին РИА Новости-ի հետ զրույցում ասել է Խերսոնի ռազմաքաղաքացիական վարչակազմի ղեկավարի տեղակալ Կիրիլ Ստրեմոուսովը:

Միաժամանակ, Ռուսաստանին միացած մեկ այլ շրջանում՝ Լուգանսկում, հայտարարել են մաքսային ձևակերպումների վերացման երկար ու դժվարին գործընթացի մասին:

Մոսկվայում ԼԺՀ-ի ներկայացուցիչ Ռոդիոն Միրոշնիկի խոսքով՝ գործընթացը կարող է տևել մի քանի ամիս: