• 05/10/2022

Պենտագոնը թույլ է տվել Ուկրաինային՝ HIMARS համակարգով հարվածել Ղրիմին

Պենտագոնը թույլ է տվել Ուկրաինային՝ HIMARS համակարգով հարվածել Ղրիմին

Պենտագոնի ներկայացուցիչ Լորա Կուպերը հայտարարել է, որ Ուկրաինան կարող է HIMARS համակարգի միջոցով հարձակումներ իրականացնել մարտադաշտի առավել մեծ հատվածներում:

Նա նշել է, որ դա վերաբերում է նաև Ղրիմի տարածքին, որը, ըստ պաշտոնյայի, պատկանում է Ուկրաինային:

Կուպերի խոսքով, ԱՄՆ-ն առաջիկայում HIMARS համակարգի լրացուցիչ խմբաքանակ կուղարկի Ուկրաինա՝ այդ երկրին տրվող ռազմական աջակցության նոր փաթեթի շրջանակում: