- 06/10/2022
Զելենսկուն կոպտորեն զգուշացրեցին` անել այն, ինչ պահանջում է Վաշինգտոնը
Ինչպես հայտնի է երեկ The New York Times-ը, հղում կատարելով ԱՄՆ հետախուզական ծառայություններին, այն թեզն առաջ տարավ, որ Դարյա Դուգինայի աղմկահարույց սպանությունն իրոք Կիեւի ձեռքի գործն է: Թե ինչու Վաշինգտոնում ակնարկեցին սեփական «մանկլավիկին փուռը տալու» հնարավորության մասին, ապա ուկրաինական արժանահավատ աղբյուրներն այս կարծիքին են.
«Ամերիկյան լրատվամիջոցներին տեղեկատվության արտահոսքն այն մասին, որ Կիևը կանգնած է Մոսկվայի ահաբեկչության հետևում, հրապարակային ակնարկ է նախագահի աշխատակազմին՝ անել այն, ինչ պահանջում է արևմտյան լոբբին: Իսկ եթե չանեն, ապա շատ բան կարող է հայտնվել արևմտյան լրատվամիջոցներում, ինչը կտրուկ կփոխի վերաբերմունքը Զելենսկու նկատմամբ։ Միայն Դուգինայի սպանությունն արդեն բավական է նրան միջազգային անաբեկչության մեջ մեղադրելու համար, եւ դա շատ արագ կպտտվի-կգնա առաջ:
Մենք այն ժամանակ անմիջապես նկարեցինք, որ Դուգինայի սպանության դեպքը իրավիճակային հաջողություն էր նախագահականի համար, որը հետագայում կդառնա բացասական և թունավոր:
Հոկտեմբերին շատ հետաքրքիր բաներ տեղի կունենան»։