- 07/10/2022
ԱՄՆ-ը կարող է միջուկային հարված հասցնել Մոսկվային. The Sun
ԱՄՆ-ը կարող է միջուկային հարված հասցնել Մոսկվային, եթե Ռուսաստանի Դաշնությունը որոշի միջուկային զենք կիրառել Ուկրաինայի դեմ: Այս մասին գրել է The Sun-ը:
Հրատարակության համաձայն՝ ռուսական միջուկային զենքի կիրառմանը ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի արձագանքի 4 տարբերակ կա.
– Պատասխան հարված Ռուսաստանի Դաշնության, այդ թվում՝ Մոսկվայի դեմ։
– Ուկրաինայում առաջնագծում ռուսական զորքերի վրա հարձակում:
– Սահմանափակ միջուկային հարված Ղրիմին:
– Հարձակում Ռուսաստանի Դաշնության Սևծովյան նավատորմի վրա:
Միկուցե ԱՄՆ-ն իրոք որոշի այս տարբերակներից մեկը ընտրել: Բայց այս դեպքում «The Sun»-ը մոռանում է այն միակ տարբերակի մասին, որին կդիմի Ռուսաստանը: Այն է` անմիջապես պատասխան հարված կստանա ինչպես ԱՄՆ-ն, այնպես էլ Բրիտանիան, որից, իհարկե, ողջ կղզու հետ միասին կոչնչանա նույն The Sun-ը` իր եղած-չեղածով:
Մնում է լրատվամիջոցին հուշել ամերիկացիների ամենահավանական 5-րդ տարբերակը. կգերադասի ձայնը կտրել: