• 08/10/2022

Ղրիմի կամրջով երթևեկությունը կվերսկսվի մոտ ժամանակներս. Ակսյոնով

Ղրիմի կամրջով երթևեկությունը կվերսկսվի մոտ ժամանակներս. Ակսյոնով

Ղրիմի ղեկավար Սերգեյ Ակսյոնովը հայտնել է, որ ամենամոտ ժամանակներս Ղրիմի կամրջով կվերսկսվի մեքենաների և գնացքների շարժը։

«Դաշնային և տարածաշրջանային իշխանությունների համատեղ աշխատանքի շնորհիվ ամենամոտ ապագայում Ղրիմի կամրջի ավտոմոբիլային հատվածով երթևեկությունը կվերսկսվի՝ երկու չվնասված երթուղիներով»,- գրել է նա Telegram ալիքում։

Ակսյոնովը հավելել է, որ մինչեւ օրվա վերջ նախատեսվում է կամրջով սկսել երկաթուղային երթեւեկությունը։

ՌԴ տրանսպորտի նախարարության ղեկավար Վիտալի Սավելևի խոսքով՝ ճանապարհի անձեռնմխելի հատվածի վիճակը թույլ է տալիս այսօր ժամը 16:00-ից հետո Ղրիմի կամրջով մեքենաների երթևեկությունը սկսել մեկ երթևեկելի գոտում՝ հետընթաց ռեժիմով։

Հիշեցնենք, որ այսօր առավոտյան Ղրիմի կամրջի վրա բեռնատարի պայթյունի հետևանքով 3 մարդ է զոհվել։ ՌԴ Քննչական կոմիտեն այս պահին հետաքննում է միջադեպը։ Հաղորդվում է, որ բեռնատարի վարորդը և դրա սեփականատերը Կրասնոդարի երկրամասի բնակիչ են, նրա բնակության վայրում արդեն սկսվել են քննչական գործողություններ։ Մեքենայի շարժման երթուղին և համապատասխան փաստաթղթերը ուսումնասիրվում են։

Առնչվող գրառում

Ադըղեայի (Ադիգեայի) հայերը՝ Մայկոպի առաջին քաղաքապետից մինչև փորձարկող տիեզերագնաց

Ադըղեայի (Ադիգեայի) հայերը՝ Մայկոպի առաջին քաղաքապետից մինչև փորձարկող տիեզերագնաց

Իր «Ադըղեայի հայերը» գրքում (Մայկոպ, «Պոլիգրաֆ-Յուգ» ԲԸ, 2024 թ.) Գևորգ Գրիգորյանը ներկայացրել է հայկական սփյուռքի նշանավոր ներկայացուցիչների դերը հասարակության կյանքի տարբեր ոլորտներում՝…
Ալեքսանդր Անանև. «ՀԱՊԿ-ը զգուշացրել էր Հայաստանին 2020 թվականին սպասվող պատերազմի մասին, սակայն հայկական կողմը անտեսեց»

Ալեքսանդր Անանև. «ՀԱՊԿ-ը զգուշացրել էր Հայաստանին 2020 թվականին սպասվող…

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության թոշակի անցած ավագ խորհրդական Ալեքսանդր Անանևը Արեն Վարդապետյանի հետ զրույցում պատասխանել է ռուս-հայկական հարաբերություններին վերաբերող օրախնդիր հարցերին։…
Բաքուն փորձում է Վատիկանի միջոցով իրավահաջորդել Սեֆյաններին

Բաքուն փորձում է Վատիկանի միջոցով իրավահաջորդել Սեֆյաններին

Հայկ Նահապետյան, քաղաքագետ, ռազմական փորձագետ, պահեստազորի գնդապետ   Եկեղեցին Աստծո մարմինն է՝ քահանաներ, եկեղեցական համայնքներ, ուխտեր, պատարագներ և այլն: Եվ Փաշինյանը…