- 11/10/2022
Շատ կարևոր է կապեր ունենալ Պուտինի հետ. Ֆրանսիայի ԱԳ նախարար
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոնան ասել է, որ կարևոր է հաղորդակցման ուղիներ ունենալ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
«Մեկուսացումը վատթարագույն քաղաքականություն կլինի: Կապերի պահպանումը թույլ կտար ՄԱԳԱՏԷ-ի առաքելությունն ուղարկել Զապորոժիեի ԱԷԿ»,-դիվանագետի խոսքերն է մեջբերել ՏԱՍՍ-ը:
Նրա խոսքով, երկխոսությունն օգնում է արդյունքների հասնել:
«Կգա ժամանակ, երբ հակամարտությունը կավարտվի: Հնարավոր է՝ այն երկար տևի, բայց Ռուսաստանը միշտ էլ կլինի մեր հարևանը»,-ընդգծել է Ֆրանսիայի ԱԳ նախարարը: