• 12/10/2022

Բայդենը հայտնել է, թե ինչ կցանկանար քննարկել Պուտինի հետ

Բայդենը հայտնել է, թե ինչ կցանկանար քննարկել Պուտինի հետ

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ այս պահին իմաստ չի տեսնում իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ բանակցություններ վարել։

«Նա գործում է դաժանաբար, կարծում եմ՝ ռազմական հանցագործություններ է անում։ Հետևաբար, այս պահին նրա հետ հանդիպելու իմաստ չեմ տեսնում»,- ասել է Բայդենը CNN-ին տված հարցազրույցում։

Միաժամանակ նա հավելել է, որ պատրաստ կլինի քննարկել ԱՄՆ-ում դատապարտված ամերիկացի բասկետբոլիստ Բրիթնի Գրիների ճակատագիրը։ «Եթե նա մոտենա ինձ G20-ի գագաթնաժողովում և ասի՝ ես ուզում եմ խոսել Գրեյների մասին, ապա դա հնարավոր է, բայց ես դա չեմ կարող պատկերացնել», – ասել է Բայդենը։