- 12/10/2022
Ռուսական հակահարձակումը շարունակվում է. «Օ» բանակախումբը ճեղքել է Լիմանի ուղղությամբ (Քարտեզ)
Կրեմեննայա-Սվատովո հատվածում ռուսական ռեզերվների մոտեցումից և 2 օր առաջ հակառակորդի անհաջող հարձակումից հետո ռուսական բանակը հակահարձակման անցավ Տերնա-Նովոսադովոե-Տորսկոյե ուղղությամբ:
Երեկվա դրությամբ հակառակորդը հետ է շպրտվել, ռուսական ուժերն ամբողջությամբ մաքրել են Նովոսադովոյեն։
Ծանր հրետանային պայքար է ընթանում:
Ուկրաինայի զինված ուժերը մի քանի անգամ հակահարձակման փորձեր կատարեցին, սակայն կորուստներ կրեցին և հաջողության չհասան։ Նրանց դիմավորեցին հրետանային զանգվածային կրակը և ռուսական տանկերը։
Ուկրաինայի զինված ուժերի 66-րդ մեքենայացված բրիգադի վաշտը, որն առաջ է եկել նրանց օգնելու համար, ընկել է ականապատ դաշտ, որտեղ պայթեցրել են տեխնիկայի մի մասը։ Անձնակազմը խոցվել է հրետանային կրակից։ Ոչնչացվել է ավելի քան 80 զինվոր, 8 մարտական զրահամեքենա և 4 պիկապ։
Ուկրաինայի զինված ուժերը կրկին փորձել են ճեղքել Տավոլժանկայում և Օլշանա-Պերվոմայսկոյեի շրջադարձին հետ են շպրտվել։
Տերնա-Տորսկիում ավիացիան ակտիվորեն աշխատում է հակառակորդի վրա։
Միաժամանակ ռուսական նորանոր ուժեր են մոտենում ռազմաճակատին, որտեղ արդեն գերիշխողը ժամանակակից սպառազինությունն է, եւ առաջին հերթին` Т-90 տանկերը: