- 12/10/2022
Ռուսական բանակը հարձակվում Արտյոմովսկի և Ավդեևսկի ուղղություններով. Ուկրաինայի ԳՇ
Ռուսական բանակը շարունակում է հարձակողական գործողությունները Արտյոմովսկի և Ավդեևսկի ուղղություններում: Այդ մասին տեղեկացրել է Ուկրաինայի Զինված ուժերի գլխավոր շտաբը՝ մանրամասնելով.
► Ռուսական ստորաբաժանումները շարունակում են հարձակողական գործողություններ իրականացնել Նիկոլաևկայի, Սոլեդարի, Բախմուտսկի, Արտեմովսկի, Մայորսկի, Պերվոմայսկի և Կրասնոգորովկայի շրջաններում։
► Ռուսաստանի Զինված ուժերը արձակել են մեկ բալիստիկ և 28 թեւավոր հրթիռ, հասցրել են 13 օդային հարվածներ և ավելի քան 40 արձակում համազարկային կայանքներից։
► Ռուսական բանակը օգտագործել է 14 կամիկաձե անօդաչու թռչող սարք Օդեսայի և Նիկոլաևի շրջանների կարևոր ենթակառուցվածքներին հարվածելու համար։
► Ուկրաինայում օդային և հրթիռային հարվածների սպառնալիքը պահպանվում է։