• 12/10/2022

Ներկայացվել է ԱՄՆ-ի ազգային անվտանգության նոր ռազմավարությունը

Ներկայացվել է ԱՄՆ-ի ազգային անվտանգության նոր ռազմավարությունը

Ներկայացվել է ԱՄՆ-ի ազգային անվտանգության նոր ռազմավարությունը: Հիմնական դրույթներից կարելի է թվարկել հետեւյալը.

▪️Միացյալ Նահանգները մտադիր է «արդյունավետ մրցակցել» Չինաստանի հետ և զսպել «վտանգավոր Ռուսաստանին»։
▪️Չինաստանին շնորհվել է «աշխարհաքաղաքական ամենալուրջ մարտահրավերի», Ռուսաստանին՝ «Եվրոպայի անվտանգությանը սպառնացող հրատապ սպառնալիքի» կարգավիճակ։
▪️Մոսկվայի հետ հարաբերություններում որոշվել է առաջնորդվել պրագմատիկ մոտեցմամբ` փոխգործակցել այն ոլորտներում, որտեղ դա փոխշահավետ է։
▪️Թույլատրված է Չինաստանի հետ «խաղաղ համակեցության» հնարավորությունը, ճանաչվում է նրա վճռական ներդրումը համաշխարհային տնտեսության մեջ, նշվում է Թայվանի նեղուցում խաղաղության պահպանման շահագրգռվածությունը, հավատարմությունը միասնական Չինաստանի քաղաքականությանը։
▪️Ցուցադրվում է միջուկային պատերազմի սանձազերծման ռիսկերը նվազեցնելու, այլ երկրների կողմից միջուկային զենքի օգտագործումը կանխելու, սեփական միջուկային զենքի արդիականացման և դաշնակիցների հանդեպ պարտավորությունների ամրապնդման ցանկությունը։