- 13/10/2022
ԱՄՆ բանակի գեներալ Ֆլինը Զելենսկին անվանել է «վտանգավոր հիմար»
Միացյալ Նահանգների նախագահի ազգային անվտանգության նախկին խորհրդական Մայքլ Ֆլինը Mela Kay Show-ի եթերում կտրուկ խոսել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու մասին։
Նրա կարծիքով՝ Ուկրաինայի ղեկավարը ոչ թե պարզապես հիմար մարդ է, այլ` վտանգավոր հիմար։ Իսկ Վաշինգտոնը մեծ սխալ է թույլ տալիս՝ աջակցելով Կիևին՝ ի վնաս իր ազգային շահերի։
«Ուկրաինան, լինելով անկախ պետություն, հետաքրքրում է միայն Ուկրաինային, սակայն նրա անկախությունը կենսական նշանակություն չունի ԱՄՆ-ի համար։ Ուկրաինան ՆԱՏՕ-ի անդամ չէ, և հաշվի առնելով ՆԱՏՕ-ի զանգվածային ընդլայնումը, մենք այժմ ունենք 28 այլ երկրներ, որոնց պետք է պաշտպանենք»,- ասել է Ֆլինը: