• 13/10/2022

Ռուսական հրթիռները կփոխեն Նիկոլի եւ Ալիեւի տրամադրությունները

Ռուսական հրթիռները կփոխեն Նիկոլի եւ Ալիեւի տրամադրությունները

Նա­խօ­րե­ին, երբ Ուկ­րա­ի­նան են­թարկ­վեց զանգ­վա­ծա­յին հրթի­ռա­կոծ­ման, պետ­քար­տու­ղար Էն­թո­նի Բլին­քե­նը «պա­տա­հա­բար» կապ­վեց Նի­կո­լի եւ Ա­լի­ե­ւի հետ: Դա­տե­լով պաշ­տո­նա­կան հա­ղոր­դագ­րու­թյուն­նե­րից, Բլին­քե­նը հիմ­նա­կա­նում հե­տաքրքր­վում էր «խա­ղա­ղու­թյան» գոր­ծըն­թա­ցով: Ի­հար­կե, «հույժ մար­դա­սի­րա­կան քայլ»: Մի­այն թե «չար լե­զու­նե­րը» այլ նպա­տակ­նե­րի մա­սին են խո­սում…

«ՉԱՐ ԼԵ­ԶՈՒ­ՆԵ­ՐԻ» ԿԱՐ­ԾԻ­ՔԸ

Չնա­յած, այդ զրույց­նե­րին հա­ջոր­դած «կոնտ­րոլ­նի» թվի­թե­րյան գրառ­մամբ Բլին­քենն ար­դեն իսկ ակ­նար­կեց, թե ինչն ի­րեն դրդեց՝ հի­շել Նի­կո­լի եւ Ա­լի­ե­ւի մա­սին հենց այն «նեղ պա­հին», երբ Զե­լենս­կին ի­րեն էր կո­տո­րում, բայց ա­մե­րի­կա­ցի­նե­րի հետ կապ­վել չէր կա­րո­ղա­նում: «Հա­յաս­տա­նի վար­չա­պետ Նի­կոլ Փա­շի­նյա­նի հետ զրույ­ցի ըն­թաց­քում ող­ջու­նել եմ Հա­յաս­տա­նի եւ Ադր­բե­ջա­նի մի­ջեւ պաշ­տո­նա­կան խա­ղաղ բա­նակ­ցու­թյուն­նե­րում գրանց­ված ա­ռա­ջըն­թա­ցը: Բա­նակ­ցու­թյուն­նե­րի մի­ջո­ցով կնքված հա­մա­ձայ­նա­գի­րը, դե­պի կա­յուն խա­ղա­ղու­թյուն մի­ակ ճա­նա­պարհն է»,- գրել է պետ­քար­տու­ղա­րը:

Փոր­ձենք նա­յել տո­ղա­տա­կե­րին: Նի­կոլն ա­ռանց այդ էլ զահ­լա է տա­նում, թե՝ «կա­յուն խա­ղա­ղու­թյուն», եւ հի­մա էլ Բլին­քե՞նն է զան­գել, որ այդ նույն բա­նը նրա հի­շեց­նի: Չնա­յած՝ ճիշտ է ա­րել, թե չէ Նի­կո­լից ո՞վ գլուխ կհա­նի. այ­սօր բա­նակ­ցում է, իսկ վա­ղը կա­րող է չբա­նակ­ցել՝ ան­գամ ի­րեն նե­ղու­թյուն չտա­լով հո­դա­բաշխ բա­ցատ­րու­թյուն գտնել: Պետք է չէ՞ աչ­քը վրան պա­հել: Եվ ա­հա հի­շա­տակ­ված «չար լե­զու­ներն» էլ պնդում են, որ ռու­սա­կան հրթիռ­նե­րի նման հար­վա­ծից հե­տո պետք էր ա­րա­գո­րեն ստու­գել՝ հո դա Նի­կո­լի, ա­սենք նա­եւ Ա­լի­ե­ւի վրա չի՞ ազ­դել: Այդ տրա­մա­բա­նու­թյան տակ նույն «լե­զու­նե­րը» այս բա­ցատ­րու­թյունն են դնում.

Այն, որ Նի­կո­լն իր ողջ գոր­ծու­նե­ու­թյան ըն­թաց­քում ար­դեն «խա­սյաթ» էր սար­քել՝ գնա­լով ա­մե­րի­կա­ցի­նե­րի մոտ նրանց «դու­դու­կի տակ պա­րել», իսկ ռուս­նե­րի մետ՝ նրանց, հայտ­նի բան է: Ին­չո՞ւ, դա էլ է հաս­կա­նա­լի՝ կա­րող են «գլուխը ջար­դել»: Բայց ա­հա սեպ­տեմ­բե­րի կե­սե­րից սկսած, երբ ռուս­նե­րը մի փոքր հետ քաշ­վե­ցին, Նի­կո­լի մոտ ա­մե­րի­կա­ցի­նե­րի ա­րա­ծը եւ հատ­կա­պես՝ չա­րա­ծը գո­վեր­գե­լու մեծ ջեր­մե­ռան­դու­թյուն ա­ռա­ջա­ցավ, ո­րը, ի­հար­կե, ա­րա­գո­րեն տա­րած­վեց նա­եւ շրջա­պա­տող­նե­րի վրա: Օ­րի­նակ, Ա­լե­նի մոտ դա հա­սավ այն ծայ­րա­հե­ղու­թյա­նը, որ ռուս­նե­րի կանգ­նեց­րած սահ­մա­նա­յին բա­խում­նե­րը հրա­պա­րա­կավ սկսեց վե­րագ­րել ա­մե­րի­կա­ցի­նե­րին, երբ այդ նույն ա­մե­րի­կա­ցի­նե­րը մատ­նան­շում է­ին ռուս­նե­րին: Ու ա­րա­գո­րեն ա­մեն ինչ զար­գա­ցավ՝ հաս­նե­լով ա­մե­րի­կյան ցու­ցու­մն­երով Պրա­հա­յի պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյուն­նե­րի մա­կար­դա­կի: Եվ ա­հա «չար լե­զու­ներն» էլ պնդում են, որ դա հենց այն­պես չէր: Այ­սինքն, ա­մե­րի­կա­ցի­ներն ու նրանց խա­մա­ճիկ­նե­րը տե­ղը տե­ղին Նի­կո­լին բա­ցատ­րել է­ին, թե պետք չէ ռուս­նե­րից վա­խե­նալ: Այ, տես­նո՞ւմ ես, Խար­կո­վից փա­խան, բո­լոր ուղ­ղու­թյուն­նե­րում նա­հան­ջում են, գա­զա­տա­րը պայ­թեց­վեց, Ղրի­մի կա­մուրջ պայ­թեց­վեց, հի­մա կտես­նես, թե «փա­ռա­պանծ ուկ­րա­ի­նա­կան բա­նա­կը» նրանց ինչ օրն է գցե­լու: Եվ այդ ա­մե­նը կար­ծես թե Նի­կո­լին այն­քան հա­մո­զիչ էր թվա­ցել, որ մի կողմ թող­նե­լով սո­վո­րա­կան գերզ­գու­շա­վո­րու­թյու­նը, գնաց այն­պի­սի ծայ­րա­հեղ հա­կա­ռու­սա­կան քայ­լի, ինչ­պի­սին էր Պրա­հա­յի պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյուն­նե­րը: Իսկ դա ոչ այլ ինչ է, քան Պու­տի­նի կազ­մա­կեր­պած «Եռա­կողմ ձե­ւա­չա­փի», ո­րի հաշ­վին կանգ­նեց­վեց 44-օրյա պա­տե­րազ­մը, «գլխից թռնել»:

Եվ ոչ մի­այն ան­ձամբ Պու­տի­նի «գլխից թռավ»: Ինչ­պես ցույց է տա­լիս Պրա­հա­յի պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյուն­նե­րի հիմք դար­ձած փաս­տա­թուղ­թը (հա­մե­նայն­դեպս, որ­պես այդ­պի­սին է այն ներ­կա­յաց­վել հրա­պա­րա­կավ եւ ոչ մի հեր­քում գո­նե ե­րեկ կե­սօ­րի դրու­թյամբ չկար), նի­կո­լյան խուն­տան նա­եւ ողջ հայ ժո­ղովր­դի «գլխից է թռել»: Այ­սինքն, պարզ­վում է, որ ծայ­րա­հեղ սո­րո­սա­կա­նի հա­մա­րում ու­նե­ցող ոմն Ար­մեն Գրի­գո­րյա­նին կա­րող են ու­ղար­կել Վա­շինգ­տոն, որ ա­մե­րի­կա­ցի­նե­րի հո­վա­նու ներ­քո ա­զե­րի­նե­րի հետ  մի այն­պի­սի պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյուն ձեռք բե­րի, որ­տեղ ար­ցախ­ցի­նե­րը լա­վա­գույն դեպ­քում դառ­նա­լու են Ադր­բե­ջա­նի հետ­նա­մա­սա­յին «ազգա­յին փոք­րա­մաս­նու­թյուն», իսկ ա­վե­լի ռե­ալ՝ հե­ռա­նա­լու են ի­րենց հո­ղից, ու դա փոր­ձում են ինչ-որ ար­հես­տա­կան սո­ուս­նե­րով մա­տու­ցել ժո­ղովր­դին: Ու մի­այն դա ար­դեն իսկ ոչ այլ ինչ է, քան ողջ ժո­ղովր­դի «գլխից թռնել», ե­թե ան­գամ այդ ժո­ղովր­դի մի մա­սը դեռ չի հաս­կա­նում:

ՈՐ­ՏԵ­ՂԻ՞Ց Է ՎԱ­ՇԻՆԳ­ՏՈ­ՆՅԱՆ ԹՂԹԻ ԱՐ­ՏԱ­ՀՈՍ­ՔԸ

Չնա­յած, այս ընդ­հան­րա­կան պատ­կե­րի մեջ ոչ մի նոր բան չկա. թե քա­նի ան­գամ ենք կար­ծիք հայտ­նել, որ ա­մեն ինչ հենց այդ սցե­նա­րով է ըն­թա­նում, որ ա­մե­րի­կա­ցի­նե­րը փոր­ձում են Հա­յաս­տա­նը դարձ­նել սե­փա­կան շա­հի հա­մար «գցված» եւ ոչն­չաց­ման շե­մին հասց­ված հեր­թա­կան եր­կի­րը, ար­դեն դժվա­րա­նում ենք ա­սել: Բայց ա­մեն ան­գամ նա­եւ հի­շա­տա­կե­լով՝ դա ծրա­գիր է, բայց մեծ հարց է՝ կկա­րո­ղա­նա՞ն այն ա­վար­տին հասց­նել: Ա՛յ, ռու­սա­կան վեր­ջին մասշ­տա­բա­յին հար­ձա­կու­մը, ո­րը շա­րու­նակ­վեց ե­րեկ, հենց այն «կկա­րո­ղա­նային» է վե­րա­բե­րում: Մաս­նա­վո­րա­պես, որ Նի­կո­լի հա­մար դրա­նից հե­տո մեծ հարց է՝ ռուս­ներն ար­դյոք այն թու­լա­ցած ո՞ւժն են, ո­րին հնա­րա­վոր է Հա­րա­վա­յին Կով­կա­սից, այդ թվում՝ Ար­ցա­խից եւ Հա­յաս­տա­նից դուրս քշել: Կա նա­եւ պարզ թվա­բա­նու­թյուն. նա­խօ­րե­ին ռուս­ներն օգ­տա­գոր­ծե­ցին 170-ի չափ հրթիռ, ո­րը կո­լապ­սի շե­մին մո­տեց­րեց Ուկ­րա­ի­նա­յի պես պե­տու­թյանը: Մինչ­դեռ փոր­ձա­գի­տա­կան աղ­բյուր­նե­րը մի­այն ռու­սա­կան ստրա­տե­գի­ա­կան ա­վի­ա­ցի­ա­յի մեկ հա­մա­զար­կը գնա­հա­տում են 2000-ի չափ հրթիռ, եւ այդ մեկ հա­մա­զար­կը բա­վա­կան է Ուկ­րա­ի­նա­յի ողջ կեն­սա­կան հա­մա­կար­գը, այդ թվում՝ ողջ է­ներ­գե­տի­կան, դրա­նով հան­դերձ՝ ա­մեն ինչ կանգ­նեց­նե­լու հա­մար: Կլի­նի այդ հա­մա­զար­կը, թե՝ ոչ, այլ խո­սակ­ցու­թյան թե­մա է: Սա­կայն ամ­բողջ հարցն այն է, որ կա­րող են, եւ Նի­կո­լը, ա­սենք նա­եւ Ա­լի­եւն այդ փաս­տը ոչ մի կերպ ար­դեն ան­տե­սել չեն կա­րող:

Եվ ա­հա այս փաստի ֆո­նին է, որ այլ հար­ցեր եւս սկսում են օ­րա­կար­գա­յին դառ­նալ: Օ­րի­նակ, իսկ ինչ­պե՞ս տե­ղի ու­նե­ցավ Ա.Գրի­գո­րյա­նին վե­րագր­վող այդ վա­շինգ­տո­նյան թղթի ար­տա­հոս­քը: Խոս­քը, չմո­ռա­նանք, գեր­գաղտ­նի եւ մի­գու­ցե ո­մանց հա­մար «մա­հա­ցու վտան­գա­վոր» փաս­տաթղ­թի մա­սին է, ո­րը «ձեռ­քի վրա» ու­նեն հա­տու­կենտ մար­դիկ: Իսկ նման թղթե­րը, որ­պես կա­նոն, հենց այն­պես չէ, որ ար­տա­հոս­քի տես­քով հայտն­վում են շրջա­նա­ռու­թյան մեջ: Ու­րեմն՝ ինչ­պե՞ս…

Կա­րե­լի է մտա­ծել, որ ռու­սա­կան հա­տուկ ծա­ռա­յու­թյուն­ներն ան­մասն չեն դրա­նից, թե­եւ դա քիչ հա­վա­նա­կան տար­բե­րակ է, ռուս­ներն այլ բան ի ցույց դրե­ցին:

Կա­րե­լի է մտա­ծել, որ ա­զե­րի­նե­րը կամ ա­մե­րի­կա­ցի­ներն այդ ար­տա­հոս­քը կազ­մա­կեր­պե­ցին: Այ­սինքն, սպառ­նա­լու հա­մար, թե, Նի­կոլ, մտա­ծիր, թե ու­րիշ ինչ թղթեր կա­րող ենք բա­ցա­հայ­տել, հան­կարծ ու­ղուցդ չշեղ­վես, խոս­տա­ցել ես:

Կա­րե­լի է մտա­ծել, որ նի­կո­լա­մերձ «նեղ շրջա­նա­կում» մի փոքր ա­վե­լի նոր­մալ մարդ կա, որն այդ­պի­սով ա­հա­զանգ է հնչեց­նում՝ ժո­ղո­վուրդ, ա­հա սա է քեզ սպա­սվում:

Կա­րե­լի է նա­եւ մտա­ծել, որ այդ ար­տա­հոս­քը հենց Նի­կո­լին էր պետք: Ի վեր­ջո, դժվար թե պա­տա­հա­կան լի­ներ, որ այն տե­ղի ու­նե­ցավ ռու­սա­կան հար­ված­նե­րից շատ չան­ցած: Իսկ այդ ժա­մա­նակ Նի­կո­լը, մի­գու­ցե, ար­դեն սկսեց հաս­կա­նալ, որ ռուս­նե­րի թու­լու­թյան մա­սին խո­սակ­ցու­թյուն­նե­րին պետք չէ հա­վա­տալ: Իսկ այդ դեպ­քում պետք է ա­րա­գո­րեն Պրա­հա­յի պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյու­ննե­րից հետ քաշ­վել: Դրա հա­մար լավ պատ­ճառ կա­րող է դառ­նալ, ե­թե վա­շինգ­տո­նյան փաս­տաթղ­թի տա­րա­ծու­մը բե­րի ներ­հա­յաս­տա­նյան պայ­թյու­նի. Նի­կոլն այդ դեպ­քում կար­դա­րա­նա՝ տես­նո՞ւմ եք, թե ինչ է կա­տար­վում, չեմ կա­րող ստո­րագ­րել այդ տար­բե­րա­կը: Մի­գու­ցե նա­եւ ա­ռա­ջար­կի՝ ա­վե­լի լավ է ա­ռաջ շարժ­վենք Մոսկ­վա­յի ա­ռա­ջար­կած «խա­ղա­ղու­թյան պայ­մա­նագ­րի» տար­բե­րա­կով:

Նման սցե­նա­րի դեպ­քում Ա­լի­ե­ւը, ի­հար­կե, կկա­տա­ղի: Բայց մյուս կող­մից նա եւս տե­սավ, թե ինչ կա­րող է ա­նել ռու­սա­կան զանգ­վա­ծա­յին հրթի­ռա­կո­ծու­թյու­նը: Մինչ այս պա­հը նա դեռ մա­նեւ­րե­լու տեղ ու­նի, ան­գամ Մոսկ­վա­յում կա­րող է բա­ցատ­րել, թե ին­չու գնաց Պրա­հա­յի պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյուն­նե­րին, կամ ծայ­րա­հեղ դեպ­քում Էր­դո­ղա­նը կմիջ­նոր­դի: Բայց ե­թե շա­րու­նա­կի մին­չեւ վերջ հա­մա­ռել, ա­ռա­վել եւս՝ գնալ պա­տե­րազ­մա­կան ուղ­ղու­թյամբ՝ ա­մե­րի­կյան սցե­նա­րը պա­հե­լու հա­մար, այս դեպ­քում պետք է նա­եւ աչ­քի ա­ռաջ ու­նե­նա Կաս­պից ծո­վից դե­պի Ուկ­րա­ի­նա թռչող «Կա­լիբր­նե­րը»:

Այս ի­րա­վի­ճա­կում, հաս­կա­նա­լի է, ոչ մի կերպ չի կա­րող պա­տա­հա­կան լի­նել, որ ռու­սա­կան հար­ձա­կու­մը սկսվե­լուց շատ չան­ցած, Բլին­քե­նը շտա­պեց խո­սել Նի­կո­լի եւ Ա­լի­ե­ւի հետ: Այ­սինքն, ա­մե­րի­կա­ցի­նե­րը դեռ էն գլխից ան­գամ պաշ­տո­նա­պես է­ին խո­սում, թե մին­չեւ այս ամս­վա վերջ պետք է ստո­րագ­րել-վեր­ջաց­նել: Թե ին­չու, թե­րեւս վա­ղուց էր հաս­կա­նա­լի. ԱՄՆ-ի նո­յեմ­բե­րյան ընտ­րու­թյուն­նե­րը կա­րող են այն­պի­սի վի­ճակ ա­ռաջ բե­րել, որ Վա­շինգ­տո­նը ոչ մի­այն հայ-ադրբե­ջա­նա­կան, այլ նա­եւ ուկ­րա­ի­նա­կան թե­մա­յով չկա­րո­ղա­նա զբաղ­վել:

Իսկ ա­հա Ա­լի­ե­ւը, հի­շեց­նենք, թե­րեւս ա­ռա­ջինն էր, որ հայ­տա­րա­րեց մին­չեւ տա­րե­վերջ ստո­րագ­րե­լու մա­սին, թե­րեւս լավ հաս­կա­նա­լով, որ քա­նի դեռ ուկ­րա­ի­նա­կան խա­ղը չի ա­վարտ­վել, գլո­բալ շրջա­դարձ ա­մեն պա­հի էլ կա­րող է լի­նել, ո­րի դեպ­քում ա­ռաջ կգա նա­եւ պա­տաս­խան տա­լու հար­ցը: Ու հի­մա, ե­թե հան­կարծ շատ ո­գե­ւոր­վե­ցին, մի­գու­ցե ար­դեն Էր­դո­ղանն էլ չկա­րո­ղա­նա բան փո­խել:

Ինչ վե­րա­բե­րվում է Նի­կո­լին, ա­պա այս ի­րա­վի­ճա­կում նրան, կար­ծում ենք, մեկ տար­բե­րակ է մնում՝ Պու­տի­նի «գլխից թռնե­լը» չե­ղար­կե­լու հա­մար…

Քերոբ Սարգսյան