• 13/10/2022

Սպիտակ տուն. ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի ներքաշվելու վտանգը Ուկրաինայում այժմ մեծ է

Սպիտակ տուն. ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի ներքաշվելու վտանգը Ուկրաինայում այժմ մեծ է

Սպիտակ տունը հայտարարել է, որ այս պահին ուկրաինական հակամարտության մեջ ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի ներքաշվելու ռիսկը մեծ է։

Այս մասին CNN-ին տված հարցազրույցում ասել է Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին։

Ավելի վաղ Վաշինգտոնն ամբողջությամբ և անձամբ Քիրբին բազմիցս հայտարարել են, որ ԱՄՆ-ը չի ցանկանում Ուկրաինայում Ռուսաստանի հետ հնարավոր ռազմական հակամարտության սրում և չի պատրաստվում իր զորքերը ուղարկել ուկրաինական տարածք։

Օրերս ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հանկարծ անկեղծորեն հայտարարեց, որ դաշինքը «չի կարող պարտվել Ռուսաստանին Ուկրաինայում», դրանով իսկ հաստատելով, որ Դաշինքն արդեն իսկ հակամարտության կողմ է: Թեև մինչ այդ նա բազմիցս շեշտել էր, որ ՆԱՏՕ-ն ուկրաինական հակամարտության կողմ չէ։