• 14/10/2022

Ծանր ազդանշան ԱՄՆ-ի համար

Ծանր ազդանշան ԱՄՆ-ի համար

Ռուսաստանը Մուրմանսկի մարզում տեղակայեց 11 ռազմավարական ռմբակոծիչներ, որոնք կարող են միջուկային զենք կրել:

Արեւմտյան ռազմական փորձագետները նշում են, որ սա ծանր ազդանշան է Արեւմուտքի եւ հատկապես` ԱՄՆ-ի համար: Բանն այն է, որ ԱՄՆ-ի ուղղությամբ միջուկային հարվածների համար ամենահարման ուղղությունը հյուսիսայինն է` բեւեռային հատվածով դեպի Նահանգներ: Հենց նման ֆունկցիա էլ դրված է ռուսական ստրատեգիական ավիացիայի վրա, որը, ի դեպ, Մուրմանսկում որեւէ այլ գործառույթ չունի: Ու երբ այնտեղ տեղակայվում են նման մեծ թվով (ստրատեգիական ավիացիայի համար 11 ինքնաթիռը, որոնցից յուրաքանչյուրն ունակ է մի մինչեւ 12 հրթիռ կրել, հսկայական թիվ է) ինքնաթիռներ, դա Վաշինգտոնում չեն կարող հավուր պատշաճի չգնահատել: