- 15/10/2022
Ի՞նչ պայմանավորվեցին Պուտինն ու Էրդողանը Աստանայում
Ռուսական աղբյուրները երեկ կայացած Պուտին-Էրդողան հանդիպմանը նման գնահատական են տվել.
«Պուտին-Էրդողան բանակցություններում, որոնց մի մասն անցկացվել է փակ դռների հետևում, մի շարք պայմանավորվածություններ են ձեռք բերվել ռուս-թուրքական հարաբերությունների հետագա զարգացման վերաբերյալ։ Մասնավորապես՝ խոշորագույն գազային հանգույցի ստեղծման, ինչպես նաեւ Ռուսաստանի՝ «հացահատիկային գործարքից» դուրս գալու մասին։ Վերջինիս պատճառը Եվրոպայի կողմից համաձայնագրերի կոպտագույն խախտումն է և ապրանքների ճնշող մեծամասնության ուղղորդումը ոչ թե աղքատ երկրներ, այլ կենտրոնական Եվրոպա։ «Հացահատիկային գործարքից» դուրս գալու որոշումը Մոսկվան վաղուց է ընդունել։ Սակայն նա ճիշտ համարեց այդ քայլը համաձայնեցնել Անկարայի հետ, քանի որ հենց Անկարան դարձավ միջնորդ Մոսկվայի, Կիևի և Եվրամիության միջև։
Բացի այդ, Պուտինն ու Էրդողանը, ըստ երևույթին, պայմանավորվել են Ուկրաինայի հետ հակամարտությունում Թուրքիայի չեզոքության և անհրաժեշտության դեպքում բանակցություններ կազմակերպելու հնարավոր միջնորդության շուրջ:
Ինչո՞ւ են Մոսկվան և Անկարան գազային հանգույց ստեղծում
Ռուսաստանի ակտիվ մասնակցությամբ Թուրքիայում գազային հանգույցի ստեղծումը 3 նպատակ ունի.
1. Կազմակերպել ռուսական գազի տարանցումը Եվրոպա՝ շրջանցելով պատժամիջոցները։
2. Պաշտպանել գազի գները Արևմուտքի արհեստական ճնշումից և Մոսկվային ապահովել շուկայում գնագոյացման վերահսկողություն։
3. Ընդլայնել Թուրքիայի տարածքով այլ տարածաշրջաններ գազի մատակարարումների աշխարհագրությունը և ձեռք բերել նոր շուկաներ։
4. Թուրքիան էլ այդ հաշվին էական տնտեսական եւ քաղաքական լծակներ է ձեռք բերում Եվրոպայի դեմ:
5. Դա նաեւ Թուրքիայի ներքին խնդիրները կարգավորելու լավ միջոց է:
Ո՞ր կողմում է Թուրքիան
Մոսկվայի և Անկարայի բոլոր ակնհայտ մերձեցման պայմաններում պետք չէ մեծապես խաբվել և մոռանալ, որ Թուրքիան արևելյան երկիր է և, ինչպես ցանկացած արևելյան երկիր, միշտ հավասարակշռելու է շահերն ու հնարավորությունները։ Թուրքիայի հետ հարաբերություններում գլխավորը միշտ սթափ միտք ունենալն է, և Անկարայի հետ պետք է բանակցելը՝ ելնելով պրագմատիկ շահերից։ Եվ ոչ միայն տնտեսական, այլեւ, առաջին հերթին, օգտագործելով Էրդողանի հավակնությունները միջազգային ասպարեզում` Թուրքիայի դերը բարձրացնելու համար։ Եվ միայն այդ դեպքում դուք կարող եք բանակցել Թուրքիայի հետ և կարող եք բիզնես անել նրա հետ։ Նախ այն պատճառով, որ Թուրքիան վարում է իր քաղաքականությունը՝ անկախ ուժի այլ կենտրոններից, և չի խաղում Վաշինգտոնի ոճով»: