• 16/10/2022

Սի Ցզինպին. Չենք խոստանա հրաժարվել ուժի կիրառումից

Սի Ցզինպին. Չենք խոստանա հրաժարվել ուժի կիրառումից

Չինաստանում մեկնարկած Կոմունիստական կուսակցության 20-րդ համագումարի շրջանակներում Նախագահ Սի Ցզինպինը հայտաևրարել է, որ Չինաստանը ցանկանում է խաղաղ վերամիավորում Թայվանի հետ, սակայն պատրաստ է ուժ կիրառել։

Նախագահ Սին ասել է. «Մենք անկեղծորեն և մեր ողջ ուժով պնդում ենք խաղաղ վերամիավորման հեռանկարը, բայց երբեք չենք խոստանա հրաժարվել ուժի կիրառումից»։

Նա հավելել է, որ Չինաստանի իշխանությունները վերապահում են բոլոր անհրաժեշտ միջոցները ձեռնարկել արտաքին միջամտության դեմ։

Այս համագումարը համարվում է առանցքային, քանի որ դրա արդյունքում հստակ կդառնա այն վերջնական քաղաքական(ռազմական) կուրսը, որը ՉԺՀ-ն կսկսի կիրառել արդի իրավիճակում: