- 17/10/2022
Հայ-ադրբեջանական սահմանին 3 անցակետ բացելու նախագիծը շրջանառվում է․ սպասում ենք Ադրբեջանի արձագանքին
Նիկոլ Փաշինյանը իր թվիթերյան միկրոբլոգում գրառում է արել․ «Արևելյան Ադրբեջանի և Նախիջևանի միջև կապն ապահովելու նպատակով հայ-ադրբեջանական սահմանին 3 անցակետ բացելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագիծը մի քանի ամիս է՝ պաշտոնապես շրջանառվում է։
Հայաստանի կառավարությունը սպասում է Ադրբեջանի դրական արձագանքին»: