• 17/10/2022

Ամբողջ Ուկրաինան հարվածների տակ է. Զելենսկին ահազանգում է

Ամբողջ Ուկրաինան հարվածների տակ է. Զելենսկին ահազանգում է

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մեկնաբանել է Կիևի հրթիռակոծության վերջին դեպքերը:

«Ամբողջ գիշեր և ամբողջ առավոտ հակառակորդը պարզապես ահաբեկչություն է իրականացնում խաղաղ բնակչության նկատմամբ:

Դրոն-կամիկաձեները և հրթիռները հարվածում են ամբողջ Ուկրաինայի տարածքով մեկ: Կիևում օդային հարված է հասցվել բնակելի շենքին: Հակառակորդը կարող է հարվածել մեր քաղաքներին, բայց մեզ կոտրել նրան չի հաջողվի»,-ասել է Զելենսկին:

Նրա խոսքով, ռուսներին արդար պատիժ է սպասվում և հաջորդ սերունդների դատապարտումը:

Հաղթանակը մերն է, շեշտել է Զելենսկին: