• 17/10/2022

Գերմանիայի քաղաքականությունը մոտեցնում է ԵՄ-ի վերջը

Գերմանիայի քաղաքականությունը մոտեցնում է ԵՄ-ի վերջը

200 միլիարդ եվրոյի կայունացման հիմնադրամ ստեղծելու Գերմանիայի որոշումը նրա հիմնադրման օրվանից ամենավճռական քայլերից մեկն էր Եվրամիության բաժանման ճանապարհին, ասել է տնտեսագետ Յարոսլավ Շուլցը` Parliamentní listy-ին տված հարցազրույցում։

«Եթե գերմանացիները նման (ճգնաժամային.-Խմբ.) իրավիճակում որոշեցին նման հսկայական գումարներ հատկացնել իրենց տնտեսությանը աջակցելու համար, նրանք դրանով հասկացրին, որ իրենց սկզբունքորեն չի հետաքրքրում, թե արդյոք ԵՄ մնացած անդամները նույնքան գումար ունե՞ն իրենց տնտեսություններին աջակցելու համար»,- ասվում է հրապարակման մեջ։

Շուլցի խոսքով՝ Բեռլինը ԵՄ մյուս երկրներին ազդանշան է տվել, որ «Գերմանիան ամեն ինչից վեր է», այսինքն՝ առաջին տեղում է, և որ միայն կամրապնդի իր հեգեմոնիան Եվրոպայում։

«Մնացածը պարզապես չեն կարողանա մրցել գերմանացիների հետ արդյունաբերության ուղղությունների մեծ մասում, քանի որ նրանք չեն գտնի նույն հսկայական ներդրումները»,- կարծում է տնտեսագետը։

Միաժամանակ նա կարծում է, որ ԱՄՆ-ը Գերմանիային թույլ չի տա առաջատար դիրք գրավել։

«Առայժմ, ըստ երևույթին, նրանք փորձում են մի փոքր խեղդել գերմանացիներին, և «Հյուսիսային հոսքի» վրա տեղի ունեցած պայթյունները դրա ապացույցն են։ Սակայն գերմանացիները, ըստ երեւույթին, կարողանում են դուրս գալ այս խառնաշփոթից։ Հարցն այն է, թե արդյոք ամերիկացիները թույլ կտա՞ն նրանց մի քիչ օդ ստանալ։ Իմ կարծիքով, ամերիկացիները վճռական են` իրենց ենթարկել ամբողջ Եվրոպան»,- եզրափակել է փորձագետը։

Առնչվող գրառում

Ադըղեայի (Ադիգեայի) հայերը՝ Մայկոպի առաջին քաղաքապետից մինչև փորձարկող տիեզերագնաց

Ադըղեայի (Ադիգեայի) հայերը՝ Մայկոպի առաջին քաղաքապետից մինչև փորձարկող տիեզերագնաց

Իր «Ադըղեայի հայերը» գրքում (Մայկոպ, «Պոլիգրաֆ-Յուգ» ԲԸ, 2024 թ.) Գևորգ Գրիգորյանը ներկայացրել է հայկական սփյուռքի նշանավոր ներկայացուցիչների դերը հասարակության կյանքի տարբեր ոլորտներում՝…
Ալեքսանդր Անանև. «ՀԱՊԿ-ը զգուշացրել էր Հայաստանին 2020 թվականին սպասվող պատերազմի մասին, սակայն հայկական կողմը անտեսեց»

Ալեքսանդր Անանև. «ՀԱՊԿ-ը զգուշացրել էր Հայաստանին 2020 թվականին սպասվող…

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության թոշակի անցած ավագ խորհրդական Ալեքսանդր Անանևը Արեն Վարդապետյանի հետ զրույցում պատասխանել է ռուս-հայկական հարաբերություններին վերաբերող օրախնդիր հարցերին։…
Բաքուն փորձում է Վատիկանի միջոցով իրավահաջորդել Սեֆյաններին

Բաքուն փորձում է Վատիկանի միջոցով իրավահաջորդել Սեֆյաններին

Հայկ Նահապետյան, քաղաքագետ, ռազմական փորձագետ, պահեստազորի գնդապետ   Եկեղեցին Աստծո մարմինն է՝ քահանաներ, եկեղեցական համայնքներ, ուխտեր, պատարագներ և այլն: Եվ Փաշինյանը…