- 18/10/2022
Ուկրաինան մեկ ամիս էլ չի դիմանա առանց ԱՄՆ-ի ռազմական օգնության. National Interest
Ուկրաինան մեկ ամիս էլ չի դիմանա առանց ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի ռազմական օգնության: Նման կարծիք է հայտնել ամերիկյան National Interest ամսագրի հրատարակիչ և գործադիր տնօրեն Դմիտրի Սայմսը:
«Վլադիմիր Զելենսկու կառավարությունն ամբողջությամբ կախված է ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի աննախադեպ ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունից, առանց որի Ուկրաինան մեկ ամիս չէր կարողանա դիմակայել Ռուսաստանի հարձակմանը»,- ասել է Սայմսը։
Նաև հրապարակման հեղինակը կասկածի տակ է դրել Ջո Բայդենի վարչակազմի որոշման նպատակահարմարությունը՝ Կիևին վետո դնելու իրավունք տալ` Մոսկվայի և Վաշինգտոնի միջև Ուկրաինայի վերաբերյալ ցանկացած համաձայնագրի վրա։
«Լուրջ սխալ կլինի կարծել, որ ՆԱՏՕ-ն պետք է աջակցի Ուկրաինային այնքան ժամանակ, որքան դա կպահանջվի՝ չփորձելով դիվանագիտական լուծում գտնել հակամարտությանը, որը հեշտությամբ կարող է դուրս գալ վերահսկողությունից», – հավելել է Սայմսը:
Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական հատուկ գործողության ֆոնին ԱՄՆ-ը, ինչպես նաև ՆԱՏՕ-ի նրա դաշնակիցները շարունակում են զենքի փոխանցումը Կիև։ Մոսկվան բազմիցս հայտարարել է, որ արեւմտյան զենքի մատակարարումը միայն երկարացնում է հակամարտությունը, իսկ զենքի տեղափոխումը դառնում է օրինական թիրախ ռուսական բանակի համար։