- 18/10/2022
Հզոր պայթյուններ Կիևում. ծուխը ծածկել է քաղաքը (ՏԵՍԱՆՅՈՒԹ, ՖՈՏՈ)

Քիչ առաջ հզոր պայթյուններ են որոտացել Կիևում: Այս պահին Ուկրաինայի մայրաքաղաքի տարբեր հատվածներում հոսանքազրկումներ են։ Քաղաքը ծածկվել էր ծխի ամպով։
Քաղաքապետ Վիտալի Կլիչկոն խոստովանել է, որ հարվածների թիրախը եղել են որոշ «ենթակառուցվածքային օբյեկտներ Դեսնյանսկի շրջանում»։ Ըստ ամենայնի, ՋԷԿ-6-ը շարքից դուրս է եկել։
2012 թվականի դրությամբ սա Ուկրաինայի ամենահզոր համակցված ջերմաէլեկտրակայանն է Կիևում՝ «Կիեւջերմաէներգո» մունիցիպալ ձեռնարկության ենթակայությամբ։ Այն գործում է «Ուկրաինայի միասնական էներգահամակարգի» հետ զուգահեռ՝ 110 և 330 կՎ գծերով։
ՋԷԿ-6-ի էլեկտրական հզորությունը 500 ՄՎտ է, ջերմային հզորությունը՝ 1740 Գկալ/ժամ, ապահովում է էլեկտրականությամբ եւ կենտրոնացված ջերմամատակարարմամբ մայրաքաղաքի Դառնիցկի, Դնիրովսկի, Պոդոլսկի, Դեսնյանսկի և Օբոլոնսկի շրջանների արդյունաբերական ձեռնարկություններին, բնակելի և վարչական շենքերին։