• 18/10/2022

Խերսոնը վերածվում է մեծ ռազմաբազայի

Խերսոնը վերածվում է մեծ ռազմաբազայի

Ինչպես հայտնի է, վերջերս ռուսական կողմը դիմեց Խերսոնի բնակչությանը՝ առաաջրկելով տարհանվել: Այդ թեման թեեւ րապարակային լայն արձագանք չստացավ, սակայն մի շարք աղբյուրներ վստահեցնում են, որ այն ակտիվ ընթացքի մեջ է: Ավելին, ունի միանգամայն խորը իմաստ:

Այսպես, առավել քան արժանահավատ աղբյուրի փոխանցմամբ, ռուսական կողմը ոչ թե պարզապես Խերսոն քաղաքի եւ հարակից հատվածների բնակիչներին առաջարկում է տեղափոխվել, այլ նաեւ ունեցածին համարժեք բնակելի տարածք կամ հող կտրամադրվի ՌԴ այլ վայրերում: Դա երկու խնդիր է լուծում:

«1. Արևմուտքը Զելենսկու առաջ խնդիր դրեց ամեն գնով խլել Խերսոնը մինչև ԱՄՆ ընտրությունները և G20-ը՝ ամենավերջին ժամանակը՝ Ամանորից առաջ։ Կիեւը արշավը կշպրտի բոլորին՝ չխնայելով մարդկանց։ Հենց այնտեղ են լինելու ամենամեծ մարտերը, որոնց պատրաստվում են, իսկ խաղաղ բնակիչներին դուրս են հանում, որպեսզի կրակի տակ չմնան, նաեւ, որ հետո հարցեր չառաջանան Բուչա-2-ի կամ Խարկովի իրավիճակի օրինակով։

2. Հեռացած քաղաքացիների փոխարեն զորախումբը կհագեցնեն, մեր տվյալներով՝ 100-ից 150 հազար մարդ է։ Այսինքն, խոսքը քաղաք-ամրոցի մասին է, կամ, որ քաղաքը կարող է դառնալ մեկ մեծ ռազմաբազա։ Ռուսական բանակը վստահ է, որ ուկրաինական հարձակումը կկասեցվի, եւ դրանից հետո կսկսվի հակահարձակում: Այդ իմաստով, Խերսոնը կդառնա յուրօրինակ ռուսական ռազմաբազա՝ Ուկրաինայից Նիկոլաևսկի-Օդեսայի շրջանը կտրելու եւ Մոլդովա սահմաններ դուրս գալու համար: Դրանից հետո եւս Խերսոնը ռազմաբազայի իր ֆունկցիան կշարունակի կատարել՝ վերածվելով ՌԴ-ին անցնող այդ նոր գոտու համար հիմնական ռազմակայանի: Նաեւ Խերսոնը հարմար դիրք ունի հյուսիսային ուղղությամբ՝ դեպի Կիեւ հարվածելու համար»:

Առնչվող գրառում

Ադըղեայի (Ադիգեայի) հայերը՝ Մայկոպի առաջին քաղաքապետից մինչև փորձարկող տիեզերագնաց

Ադըղեայի (Ադիգեայի) հայերը՝ Մայկոպի առաջին քաղաքապետից մինչև փորձարկող տիեզերագնաց

Իր «Ադըղեայի հայերը» գրքում (Մայկոպ, «Պոլիգրաֆ-Յուգ» ԲԸ, 2024 թ.) Գևորգ Գրիգորյանը ներկայացրել է հայկական սփյուռքի նշանավոր ներկայացուցիչների դերը հասարակության կյանքի տարբեր ոլորտներում՝…
Ալեքսանդր Անանև. «ՀԱՊԿ-ը զգուշացրել էր Հայաստանին 2020 թվականին սպասվող պատերազմի մասին, սակայն հայկական կողմը անտեսեց»

Ալեքսանդր Անանև. «ՀԱՊԿ-ը զգուշացրել էր Հայաստանին 2020 թվականին սպասվող…

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության թոշակի անցած ավագ խորհրդական Ալեքսանդր Անանևը Արեն Վարդապետյանի հետ զրույցում պատասխանել է ռուս-հայկական հարաբերություններին վերաբերող օրախնդիր հարցերին։…
Բաքուն փորձում է Վատիկանի միջոցով իրավահաջորդել Սեֆյաններին

Բաքուն փորձում է Վատիկանի միջոցով իրավահաջորդել Սեֆյաններին

Հայկ Նահապետյան, քաղաքագետ, ռազմական փորձագետ, պահեստազորի գնդապետ   Եկեղեցին Աստծո մարմինն է՝ քահանաներ, եկեղեցական համայնքներ, ուխտեր, պատարագներ և այլն: Եվ Փաշինյանը…