• 19/10/2022

Նիկոլը ստիպված է բաց խաղալ ռուսների դեմ

Նիկոլը ստիպված է բաց խաղալ ռուսների դեմ

Աս­տա­նա­յում օ­րերս տե­ղի ու­նե­ցած Լավ­րով-Միր­զո­յան հան­դիպ­ման ժա­մա­նակ ար­ձա­նագր­վեց մեկ դրվագ, ո­րը հա­վե­լյալ մեկ­նա­բա­նու­թյան կա­րիք ու­նի: Կապ­ված նա­եւ այն ա­րա­գաց­ված քայ­լե­րի հետ, ո­րը Նի­կո­լը սկսեց գոր­ծար­կել նույն Աս­տա­նա­յում տե­ղի ու­նե­ցած հայտ­նի գա­գա­թա­ժո­ղո­վից հե­տո:

ԴԵ­ՊԻ Ա­ՐԵՎ­ՄՈՒՏՔ

Այս­պես, Լավ­րո­վի հետ հան­դիպ­ման հրա­պա­րա­կա­յին հատ­վա­ծում Միր­զո­յանն է­լի փոր­ձեց քո­քել այն հայտ­նի եր­գը, թե ին­չու ՀԱՊԿ-ը սեպ­տեմ­բե­րի կե­սե­րին տե­ղի ու­նե­ցած բա­խում­նե­րի ժա­մա­նակ ի­րեն այդ­պես պա­հեց: Դրա­նով, հաս­կա­նա­լի է, Միր­զո­յա­նը փոր­ձում էր ար­դա­րաց­նել այն փաս­տը, որ եվ­րո­պա­ցի ինչ-որ ան­հաս­կա­նա­լի դի­տորդ­նե­րի են հրա­վի­րել Հա­յաս­տան, երբ մաս­նա­վո­րա­պես Ի­րանն ակ­նար­կում է, որ դի­տորդ­նե­րի ան­վան տակ ե­կել են ա­րեւմ­տյան հե­տա­խու­զա­կան ծա­ռա­յու­թյուն­նե­րի աշ­խա­տա­կից­ներ:

Եվ ա­հա այդ հրա­պա­րա­կա­յին հո­խոր­տանք­նե­րին Լավ­րովն ար­ձա­գան­քեց, թե՝ ՀԱՊԿ ղե­կա­վար­նե­րի հայտ­նի նիս­տում ըն­դուն­ված ո­րոշ­ման հա­մա­ձայն՝ ՀԱՊԿ պատ­վի­րա­կու­թյու­նը ե­կել է Հա­յաս­տան, եզ­րա­կա­ցու­թյունն ար­դեն եր­կար ժա­մա­նակ է, որ պատ­րաստ է: Մաս­նա­վո­րա­պես, որ ՀԱՊԿ-ը պատ­րաստ է իր դի­տորդ­նե­րին ու­ղար­կել Հա­յաս­տան: Դրա հա­մար մեկ պարզ բան է պետք, որ այդ եզ­րա­կա­ցու­թյունն ու ա­ռա­ջարկ­նե­րը հաս­տատ­վեն կազ­մա­կեր­պու­թյան ղե­կա­վար­նե­րի կող­մից: Եվ ա­հա ա­մե­նա­է­ա­կա­նը. հա­մա­պա­տաս­խան նիս­տը, ո­րում պետք է այդ ո­րո­շու­մը հաս­տատ­վի եւ մտնի կի­րառ­ման մեջ, պետք է հրա­վի­րի ՀԱՊԿ նա­խա­գա­հը: Եվ ա­հա, Կազ­մա­կեր­պու­թյու­նը ներ­կա­յումս նա­խա­գա­հում է Հա­յաս­տա­նը, եւ այդ նիստն այդ­պես էլ չի հրա­վի­րում:

Ար­տա­ռոց պատ­կեր է. հա­յաս­տա­նյան իշ­խա­նու­թյուն­նե­րը սեպ­տեմ­բե­րի 13-ին, հա­զիվ ա­զե­րի­նե­րի ա­ռա­ջին կրա­կոց­նե­րը հնչած, սկսե­ցին պա­հան­ջել ՀԱՊԿ-ից ա­րա­գաց­ված գոր­ծո­ղու­թյուն­ներ: Եվ ա­հա, երբ ի­րենց իսկ խնդրան­քով հենց Հա­յաս­տա­նի անվ­տան­գու­թյա­նը միտ­ված այդ կա­րե­ւո­րա­գույն ո­րո­շում­նե­րը պետք է ժամ ա­ռաջ հաս­տա­տել եւ կի­րառ­ման մեջ դնել, նույն հա­յաս­տա­նյան իշ­խա­նու­թյուն­ներն ար­գե­լա­կում են ի­րենց իսկ անհ­րա­ժեշտ այդ գոր­ծըն­թա­ցը: Միր­զո­յանն այդ բա­ցա­հայտ եւ փաս­տա­ցի մե­ղադ­րանք­նե­րին փոր­ձեց ինչ-որ ան­հաս­կա­նա­լի պա­տաս­խան­ներ տալ, սա­կայն դա բան չի փո­խում:

Իսկ ա­հա ընդ­հան­րա­կան ի­մաս­տով տե­ղի ու­նե­ցա­ծը ա­վե­լորդ ան­գամ հաս­տա­տեց մեր այն եզ­րա­կա­ցու­թյու­նը, ո­րը ներ­կա­յաց­րել է­ինք դեռ սեպ­տեմ­բե­րի կե­սե­րին: Որ նի­կո­լյան իշ­խա­նու­թյուն­ներն այդ պա­հին ՀԱՊԿ-ին եւ ՌԴ-ին խառ­նե­ցին ոչ թե ռե­ալ օգ­նու­թյան հույ­սով, այլ որ այդ ողջ պատ­մու­թյու­նը նույն ՌԴ-ի դեմ ներ­հա­յաս­տա­նյան հար­թա­կում հա­կա­քա­րոզ­չու­թյուն ծա­վա­լեն եւ ի­րենց իսկ մո­գո­նա­ծի հի­ման վրա ընդգծ­ված ա­րեւմ­տա­մետ կուր­սի անց­նեն: Այդ թվում՝ մի կողմ թող­նե­լով հայ-ադրբե­ջա­նա­կան «խա­ղա­ղու­թյան պայ­մա­նագ­րի» ռու­սա­կան տար­բե­րա­կը, Ար­ցախն ան­վե­րա­պա­հո­րեն ա­զե­րի­նե­րին հանձ­նող ա­րեւմ­տյան «խա­ղա­ղու­թյան պայ­մա­նագ­րին» անց­նե­լու հա­մար:

Ընդ ո­րում, որ­քան էլ հա­յաս­տա­նյան թիվ 1 ընդ­դի­մու­թյու­նը փոր­ձում է նի­կո­լյան խուն­տա­յի այս քայ­լե­րը բա­ցատ­րել «թուր­քի ա­մեն պա­հան­ջա­ծը կա­տա­րե­լու» տրա­մա­բա­նու­թյամբ, ի­րա­կա­նում այդ­պես չէ. այս ա­մե­նի պա­հան­ջո­ղը ոչ թե թուրքն է, այլ՝ Ա­րեւ­մուտ­քը: Ու հենց դա հեր­թա­կան ան­գամ տե­սա­նե­լի դար­ձավ Աս­տա­նա­յի գա­գա­թա­ժո­ղո­վի ֆո­նին:

Հի­շեց­նենք՝ գա­գա­թա­ժո­ղո­վում հնչեց ՌԴ նա­խա­գա­հի պաշ­տո­նա­կան ա­ռա­ջար­կը՝ բարձր մա­կար­դա­կով հա­ջորդ հան­դի­պու­մը կազ­մա­կեր­պել Ռու­սաս­տա­նում, այն է՝ վե­րա­դառ­նալ «եռա­կողմ ձե­ւա­չա­փին» եւ դրա շրջա­նակ­նե­րում կազմ­ված «խա­ղա­ղու­թյան պայ­մա­նագ­րին»: Ա­լի­ե­ւը, թե­եւ ցու­ցադ­րա­կան ռե­ակ­ցի­ա չներ­կա­յաց­րեց, սա­կայն նրա քայ­լե­րում պարզ զգաց­վում էր ա­րեւմ­տյան ֆոր­մա­տից դիս­տան­ցի­ա պա­հե­լու ցու­ցադ­րա­կան քայլը: Այս­պես, ԵՄ-ի հի­շա­տակ­ած ա­ռա­քե­լու­թյան հետ կապ­ված, Ա­լի­ե­ւը ա­վե­լորդ չհա­մա­րեց Աս­տա­նա­յի շրջա­նակ­նե­րում հայ­տա­րա­րել՝ «Մենք կտրա­կա­նա­պես մեր­ժել ենք Ադր­բե­ջան ԵՄ ա­ռա­քե­լու­թյուն ու­ղար­կե­լու փոր­ձե­րը»: Կարճ ա­սած, ԵՄ-ն չէ, որ պետք է այս­տեղ հար­ցեր լու­ծի: Եվ այդ մո­տե­ցու­մը, չկաս­կա­ծեք, Ա­լի­ե­ւը ի­րեն մի­ան­գա­մայն ձեռն­տու սո­ու­սով կմա­տու­ցի ՌԴ-ի հետ կու­լի­սա­յին «բա­զար­նե­րում»:

Եվ մյուս կող­մից էլ պարզ հարց. ե­թե Բա­քուն, պարզ լեզ­վով ա­սած՝ «թքած ու­նի ԵՄ-ի ա­ռա­քե­լու­թյան վրա», ա­պա Հա­յաս­տանն ին­չո՞ւ է այն տե­ղա­կա­յում, Ա­լի­ե­ւի խոս­քով՝ Հա­յաս­տա­նի տա­րած­քում՝ ՀԱՊԿ պա­տաս­խա­նատ­վու­թյան գո­տում: Եվ այն, որ սրա­նից հե­տո Միր­զո­յա­նին մնում էր մի­այն կմկմալ, հաս­կա­նա­լի է: Հաս­կա­նա­լի է նա­եւ, որ հան­դիպ­ման փակ մա­սում դրան պետք է շատ ծանր խո­սակ­ցու­թյուն հա­ջոր­դեր, ինչ­պես որ մինչ այդ Նի­կո­լի մեկ այլ կար­կա­ռուն ներ­կա­յա­ցու­ցիչն էր Մոսկ­վա­յում ոչ պա­կաս ծանր խո­սակ­ցու­թյու­ննե­րի բախ­վել:

Բայց ահա այս ողջ կոմպ­լեք­սից եւ Ռու­սաս­տա­նում բարձր մա­կար­դա­կի հան­դիպ­ման մա­սին Պու­տի­նի ա­ռա­ջար­կից հե­տո Նի­կո­լը ո­րո­շեց Ա­լի­ե­ւին պաշ­տո­նա­պես ա­ռա­ջար­կել՝ «Հոկ­տեմ­բե­րի 31-ին Բրյու­սե­լում կազ­մա­կեր­պել սահ­մա­նա­զատ­ման ու սահ­մա­նա­յին անվ­տան­գու­թյան հար­ցե­րով հանձ­նա­ժո­ղո­վի նիստ»: Սա մի կող­մից՝ աբ­սուր­դի գա­գաթ­նա­կետ է թվում. Մոսկ­վան ա­ռա­ջար­կում է գոր­ծըն­թաց, ո­րին Ա­լի­ե­ւը չի կա­րող չհա­մա­ձայն­ել, եւ ո­րը խոս­տա­նում է Ար­ցախն ան­խու­սա­փե­լի­ո­րեն հանձ­նե­լու գոր­ծըն­թա­ցի ար­գե­լա­կում: Ամեն մի նոր­մալ իշ­խա­նու­թյան հա­մար դա երկ­նա­յին պար­գեւ կլի­ներ: Բայց չէ, նի­կո­լյան իշ­խա­նու­թյունն ինքն է թշնա­մուն ա­ռա­ջար­կում գնալ Բրյու­սել, հենց որ­տեղ էլ Ար­ցա­խը ոտ­քով-գլխով հանձ­նե­լու գոր­ծըն­թաց է գնում: Ի­մաստ ու­նի՞ ա­սել, թե սա ինչ է նշա­նա­կում, ում հրա­ման­ներն են այս­տեղ գոր­ծում եւ, վերջ­նար­դյուն­քում, դե­պի ուր է Նի­կո­լը փոր­ձում տա­նել Հա­յաս­տա­նը:

ԻՍԿ Ա­ԼԻ­Ե­ՎԸ ԿԸՆ­ԴՈՒ­ՆԻ՞ «ՆՎԻՐ­ՎԱԾ» ԱՐ­ՑԱ­ԽԸ

Մի­այն թե նշված «աբսուր­դը» հա­զիվ թե այս­քա­նով ա­վարտ­վի: Նկա­տի ու­նենք, որ որ­քան էլ բա­նը հա­սել է Ար­ցա­խը բա­ցա­հայ­տո­րեն ա­զե­րի­ներին նվի­րե­լուն, սա­կայն շատ ա­վե­լի մեծ աբ­սուր­դի կա­րող ենք բախ­վել, որ Ա­լի­ե­ւը հրա­ժար­վի այդ նվե­րից:

Թե­րեւս Ա­լի­ե­ւը մեկ բա­նում պետք է որ հա­մոզ­ված լի­նի: Նախ այն, որ նի­կո­լյան թե­ւը քա­նիցս ար­դեն ա­ռանց այս ու այն կողմ ընկ­նե­լու հայ­տա­րա­րում է, թե ի­րենք Ար­ցա­խի նկատ­մամբ ո­րե­ւէ վե­րահս­կո­ղու­թյուն չու­նեն, մի­ան­գա­մայն հա­մա­պա­տաս­խա­նում է այն ի­րա­վի­ճա­կին, ո­րը ստեղծ­վել է 2020թ. նո­յեմ­բե­րից հե­տո: Ա­վե­լին, այս պա­հին Ա­լի­եւն ու Էր­դո­ղա­նը Ար­ցա­խի, ա­վե­լին՝ նա­եւ Հա­յաս­տա­նի հա­մար պայ­քա­րը մղում են ոչ թե նույն Ար­ցա­խի եւ Հա­յաս­տա­նի հետ, այլ՝ Պու­տի­նի: Ընդ ո­րում, ինչ­քան էլ որ ներ­հա­յաս­տա­նյան հար­թա­կում փոր­ձեն «սե­ւաց­նել» Մոսկ­վա­յին՝ դրա­նով օգ­նե­լով թուրք-ազե­րի­ա­կան տան­դե­մին, ի­րա­վի­ճա­կը դրա­նից չի փոխ­վում: Ա­վե­լին ա­սենք, Էր­դո­ղանն ու Ա­լի­ե­ւը թե­րեւս վստահ են, որ հա­րավ­կով­կա­սյան ներ­կա ստա­տուս քվոն Մոսկ­վա­յի հա­մար ու­նի կեն­սա­կան նշա­նա­կու­թյուն, այ­սինքն՝ այս դիր­քե­րը պա­հե­լու հա­մար ռուս­նե­րը մին­չեւ վերջ, այն է՝ ու­ժի գոր­ծադր­ման կգնան, քա­նի որ նա­հան­ջե­լու տեղ պար­զա­պես չու­նեն: Ամ­բողջ հարցն այս­տեղ այն է, թե Էր­դո­ղանն ու Ա­լի­ե­ւը, որ մա­նեւ­րե­լու տեղ ու­նեն ու այս ստա­տուս-քվո­յի պա­րա­գա­յում ար­դեն իսկ խա­ղից շա­հով են դուրս գա­լիս, ի­րենց հեր­թին մին­չեւ ո՞ւր են պատ­րաստ գնալ:

Այ­սինքն, Նի­կո­լը չէ, որ կա­րող է Ար­ցախն Ա­լի­ե­ւին նվի­րել, այն պետք է փաս­տա­ցի վե­րահս­կո­ղից՝ Ռու­սաս­տա­նից վերց­նել: Ու հենց այս­տեղ է, որ ա­ռաջ է գա­լիս հի­շա­տակ­ված «աբսուր­դը»՝ իսկ Ա­լի­ե­ւը պատ­րա՞ստ է Նի­կո­լի «նվեր­նե­րը» ըն­դու­նել, երբ նա տա­լիս է մի բան, ո­րը Մոսկ­վան ի­րենն է հա­մա­րում: Ի­հար­կե, պատ­րաստ կլի­նի, ե­թե «ատա­մը կտրի», եւ խնդիրն էլ հենց դա է:

Մյուս կող­մից էլ, Աս­տա­նա­յի գա­գա­թա­ժո­ղո­վը, ինչ­պես են­թադ­րել է­ինք, ե­կավ հաս­տա­տե­լու, որ Էր­դո­ղա­նի հա­մար ներ­կա ու­ժա­յին բա­լան­սի պա­րա­գա­յում նա­խընտ­րե­լի է ոչ թե Մոսկ­վա­յի հետ «քյալ­լա տա­լը», այլ՝ հա­մա­գոր­ծակ­ցե­լը: Ա­մեն դեպ­քում, ռու­սա­կան փոր­ձա­գի­տա­կան ո­րո­շա­կի շրջա­նակ­նե­րում Աս­տա­նա­յում կա­յա­ցած Պու­տին-Էրդո­ղան բա­նակ­ցու­թյուն­նե­րի փակ մա­սի հետ կապ­ված այս տպա­վո­րու­թյուն­ներն են.

«Մի շարք պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյուն­ներ են ձեռք բեր­վել ռուս-թուր­քա­կան հա­րա­բե­րու­թյուն­նե­րի հե­տա­գա զար­գաց­ման վե­րա­բե­րյալ: Մաս­նա­վո­րա­պես՝ խո­շո­րա­գույն գա­զա­յին հան­գույ­ցի ստեղծ­ման, ինչ­պես նա­եւ Ռու­սաս­տա­նի՝ «հա­ցա­հա­տի­կա­յին գոր­ծար­քից» անհ­րա­ժեշտ պա­հին դուրս գա­լու մա­սին: Բա­ցի այդ, Պու­տինն ու Էր­դո­ղա­նը, ըստ ե­րե­ւույ­թին, պայ­մա­նա­վոր­վել են Ուկ­րա­ի­նա­յի հետ հա­կա­մար­տու­թյու­նում Թուր­քի­ա­յի չե­զո­քու­թյան շուրջ, նա­եւ, որ անհ­րա­ժեշ­տու­թյան դեպ­քում հենց Ան­կա­րան կդառ­նա հաշ­տու­թյան բա­նակ­ցու­թյուն­նե­րի միջ­նորդ»:

Այն, որ այս պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյուն­նե­րից Էր­դո­ղա­նը լրջա­գույն շա­հի ակն­կա­լիք­ներ ու­նի, դժվար չէ տես­նել: Նա­եւ, որ հա­կա­ռակ դեպ­քում մտնե­լու է մի այն­պի­սի հա­կա­մար­տու­թյան մեջ, որ­տեղ մի­ջու­կա­յին զեն­քի գոր­ծար­կու­մը մի­ան­գա­մայն հնա­րա­վոր սցե­նար է:

Ինչ վե­րա­բե­րվում է Ա­լի­ե­ւին, ա­պա այն, որ Հեյ­դա­րո­վիչն այս պա­հին ի­րեն Էր­դո­ղա­նի «գլխից թռնե­լու» շքե­ղու­թյու­նը թույլ տալ չի կա­րող, հաս­կա­նա­լի է: Ի­հար­կե, Իս­րա­յե­լից մի­ան­գա­մայն այլ ազ­դակ­ներ են գա­լիս: Սա­կայն փաստն այն է, որ Իս­րա­յե­լը չէ, որ պետք ե­ղած պա­հին կա­րող է մասշ­տա­բա­յին օգ­նու­թյուն ցու­ցա­բե­րել, ե­թե Ա­լի­ե­ւը գնա Ան­կա­րա­յին ոչ ըն­դու­նե­լի ճա­նա­պար­հով: Գու­մա­րած, ան­կախ նրա­նից, թե Ան­կա­րան ինչ կո­րո­շի, կա ռուս­նե­րի հետ ու­ղիղ բախ­ման հե­ռան­կա­րը: Արդյուն­քում, ե­թե ան­գամ Բրյու­սե­լում Նի­կո­լի ա­ռա­ջար­կած սահ­մա­նա­յին բա­նակ­ցու­թյու­ննե­րի հար­ցով Ա­լի­ե­ւը կա­րող է հե­տա­գա­յում ար­դա­րա­նալ, թե՝ ա­ռա­ջար­կում է­ին, բա չգնա­յի՞նք, ա­պա Ար­ցա­խի հետ կապ­ված նման բա­ցատ­րու­թյուն­նե­րը  չեն անց­նի:

Մյուս կող­մից, Ա­լի­ե­ւը կա­րող է նա­եւ չշտա­պել: Նի­կոլն աչ­քի ա­ռաջ Մոսկ­վա­յի հա­մար վե­րած­վում է «Սա­հա­կաշ­վի­լի-2»-ի, այ­սինքն, Ա­լի­եւն այդ ֆո­նին կա­րող է հա­վակ­նել ա­ռա­վե­լա­գույ­նը ստա­նա­լու: Իսկ այդ ա­ռա­վե­լա­գույն աս­վա­ծը, գո­նե այս պա­հին կախ­ված է բա­ցա­ռա­պես Մոսկ­վա­յի աշ­խար­հա­քա­ղա­քա­կան դիր­քե­րից: Շատ բարձր դիրք վերց­նի, կտա այն­քան, որ­քան ու­զի: Փոքր դիրք վերց­նի, ա­պա Ան­կա­րան կվերց­նի այն­քան, որ­քան կու­զե­նա: Եվ այս բարդ պայ­քա­րում ի՞նչ ի­մաստ ու­նի ա­վե­լորդ ռիս­կի գնա­լը:

ՔԵ­ՐՈԲ ՍԱՐԳ­ՍՅԱՆ