- 19/10/2022
Եվս մեկ ամերիկացի միլիարդատեր է Ուկրաինային հորդորել` հրաժարվել Ղրիմից
Ամերիկացի միլիարդատեր և ներդրող Բիլ Էքմանը Twitter-ում հայտարարել է Ուկրաինայի հակամարտությունը լուծելու իր ծրագրի մասին՝ պահանջելով Կիևից զիջումների գնալ Ռուսաստանին։
«Մինչև 1954 թվականը Ղրիմը Ռուսաստանի կազմում էր, և այնտեղ հիմնականում բնակվում են էթնիկ ռուսներ։ Սա ակնհայտորեն բացատրում է, թե ինչու համաշխարհային հանրությունը գրեթե ոչինչ չարեց, երբ Ռուսաստանը միացրեց թերակղզին 2014 թվականին»,- գրել է նա։
Էկմանը դեմ է արտահայտվել նաև ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցությանը, նշելով, որ «հակամարտության յուրաքանչյուր նոր օրվա հետ մեծանում է ռիսկն ամբողջ աշխարհի համար»։
Ամերիկացի միլիարդատերը հավելել է, որ չի տեսնում «խաղաղության ավելի իրատեսական ճանապարհ»։
Հոկտեմբերի սկզբին Tesla-ի ղեկավար և SpaceX-ի հիմնադիր Իլոն Մասկը գրել էր, որ կասկածում է Ռուսաստանի հետ լայնամասշտաբ պատերազմի դեպքում Ուկրաինայի հաղթանակի հնարավորությանը և կողմերին խաղաղության կոչ է արել։ Նա նաև առաջարկել է Ուկրաինայի հակամարտության կարգավորման իր տեսլականը։ Ծրագիրը ներառում է «վերաքվեարկություն» Դոնբասում «ՄԱԿ-ի հսկողության ներքո», Ղրիմը «Ռուսաստանի պաշտոնական մաս պահելը, ինչպես դա եղել է 1783 թվականից (մինչև Խրուշչովի սխալը)», Ղրիմի ջրամատակարարման երաշխիքներ և Ուկրաինայի չեզոք կարգավիճակ։ .