- 19/10/2022
ԱՄՆ-ն մտադիր է «ագրեսիվ» միջոցներ ձեռնարկել Ռուսաստանի դեմ
ԱՄՆ-ն Մոսկվային զգուշացրել է Ռուսաստանին իրանական անօդաչու թռչող սարքերի մատակարարման պատճառով «ագրեսիվ» միջոցներ ձեռնարկելու պատրաստակամության մասին։
Այս մասին հայտնել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավարի տեղակալ Վեդանտ Պատելը։
«Մենք կշարունակենք ագրեսիվ գործնական քայլեր ձեռնարկել այդ զենքի վաճառքը բարդացնելու համար»,- նախազգուշացրել է Պատելը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Նա սպառնացել է «միջոցառումների լայն շրջանակով», սակայն չի պարզաբանել, թե դրանք ինչ են լինելու և որքան շուտ դրանք կներդրվեն։