- 19/10/2022
Ուկրաինացի զինյալները առանց էլեկտրականության են թողել Դոնեցկի և Յասինովատայայի բնակիչներին
Ուկրաինացի զինվորականները գնդակոծել են Յասինովատայա և Դոնեցկ քաղաքները, ինչի հետևանքով տեղի բնակիչները մնացել են առանց էլեկտրականության։
Այս մասին հայտնել է ռազմական հանցագործություններին առնչվող հարցերի ռեժիմի վերահսկման և համակարգման միացյալ կենտրոնում ԴԺՀ-ի ներկայացուցչությունը։
Նշվում է, որ շարունակվում են նորանոր տեղեկություններ ստացվել հրետակոծության հետևանքների մասին։
Մասնավորապես, ուկրաինական օդուժի հասցրած հարվածներից Դոնեցկում մի քանի տներ և բազմաբնակարան բնակելի շենք է վնասվել։