- 19/10/2022
Ուկրաինան հարվածել է Բելգորոդի մարզի քաղաքացիական օբյեկտներին․ կան տուժածներ
Ուկրաինայի զինված ուժերը գնդակոծել են Շեբեկինոյի առևտրի կենտրոնն ու սպորտային համալիրը։
Այս մասին հայտարարել է Բելգորոդի մարզպետ Վյաչեսլավ Գլադկովը։
«Շեբեկինոն ընկել է Ուկրաինայի զինված ուժերի ուժեղ գնդակոծության տակ։ Բոլոր արկերը հարվածել են քաղաքացիական օբյեկտներին, այդ թվում՝ առևտրի կենտրոնին և սպորտային համալիրին»,- տելեգրամի իր ալիքում գրել է տարածաշրջանի ղեկավարը։
Նրա խոսքով, գնդակոծության հետևանքով կան տուժածներ․ կրքծավանդակի շրջանում վիրավորում ստացած տղամարդու վիճակը ծանր է, իսկ մի կնոջ տեղափոխել են շրջանային կենտրոնական հիվանդանոց։