- 20/10/2022
Գերմանիայի նախագահը չեղարկել է այցը Կիև. Bild
Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը չեղարկել է հինգշաբթի օրը նախատեսված այցը Կիև, հայտնում է Bild-ը։
Ինչպես գրում է թերթը, դաշնային նախագահի գրասենյակը պլանների չեղարկումը հիմնավորել է «անվտանգության նկատառումներով», այն բանից հետո, երբ Գերմանիայի ԱԳՆ-ն և ՆԳՆ-ն, ինչպես նաև անվտանգության մարմինները խորհուրդ են տվել հրաժարվել Կիև մեկնելուց։
Bild-ի փոխանցմամբ՝ Շտայնմայերի այցի չեղարկումը զայրույթ է առաջացրել Կիևում։
Ուկրաինայի կառավարության խոսնակն ասել է, որ «մինչ դաշնային նախագահը չեղարկում է իր այցը, շատ միջազգային դիվանագետներ և հյուրեր», իբր, ցանկանում են «հենց հիմա» այցելել Կիև։