• 20/10/2022

Ռազմական բազմակի խաղ Խերսոնի շուրջ

Ռազմական բազմակի խաղ Խերսոնի շուրջ

Ուկրաինական որոշ արժանահավատ աղբյուրներ այս կերպ են գնահատում Խերսոնի շուրջ ներկայումս ստեղծված խաղը.

«Ուկրաինայի գլխավոր շտաբը նախագահի աշխատակազմին զեկուցել է, որ Խերսոնի շուրջ ռուսների ողջ խաղը կարող է թշնամուն «ծուղակը» գցելու մարտավարություն լինել։
Աղբյուրը նշում է, որ նման հնարավորություն կա։ Այս ոլորտում բեկում մտցնելու Ուկրաինայի զինված ուժերի վերջին փորձերը դեռ հաջող չեն եղել, իսկ մեծ ռեզերվներ և ուժեր հավաքելը ռիսկային է, քանի որ հակառակորդը կարող է հրթիռային զանգվածային հարվածներ հասցնել, ինչը կհանգեցնի աղետի Ուկրաինայի զինված ուժերի շարքերում։

Մյուս կողմից՝ Զելենսկու վրա շարունակում է ճնշում գործադրվել ամերիկյան «Դեմոկրատական ​​կուսակցության» լոբբիի կողմից՝ ստիպելով նրան բոլոր ուժով հարձակվել Խերսոնի վրա, այլապես սպառնալով, որ կդադարեցնեն ռազմական ու ֆինանսական օգնությունը։

Իրավիճակն էլ ավելի է բարդանում Ուկրաինայի ներքին խնդիրների պատճառով՝ կապված աճող էներգետիկ ճգնաժամի հետ»։

Սրան զուգահեռ, կա նաեւ այն կարծիքը, որ իրականում Խերսոնում ուկրաինական հարձակման եւ ռուսների` պաշտպանվելու ծրագրերն իրականում ռազմական մեծ խաղ է: Այսինքն, Խերսոնում հարձակման թեման այսքան ծոծոլեվ, իրականում Կիեւը կփորձի հիմանկան հարվածը հասցնել այլ ուղղությամբ: Ռուսներն էլ ցույց են տալիս, թե հավատում են, ուժեր են կուտակում, սակայն իրականում պատրաստվում են այլ հատվածում պաշտպանության, իսկ Խերսոնի ուժերը կօգտագործվեն դրանից հետո Նիկոլաեւ-Օդեսա ուղղությամբ գրոհելու համար:

Թե որ պատկերն է իրական, դժվար է ասել: Սակայն փաստն այն է, որ Խերսոնի շուրջ ստեղխվում է ոչ թե նույնիսկ կրկնակի, այլ` բազմակի խաղ:

Առնչվող գրառում

Ադըղեայի (Ադիգեայի) հայերը՝ Մայկոպի առաջին քաղաքապետից մինչև փորձարկող տիեզերագնաց

Ադըղեայի (Ադիգեայի) հայերը՝ Մայկոպի առաջին քաղաքապետից մինչև փորձարկող տիեզերագնաց

Իր «Ադըղեայի հայերը» գրքում (Մայկոպ, «Պոլիգրաֆ-Յուգ» ԲԸ, 2024 թ.) Գևորգ Գրիգորյանը ներկայացրել է հայկական սփյուռքի նշանավոր ներկայացուցիչների դերը հասարակության կյանքի տարբեր ոլորտներում՝…
Ալեքսանդր Անանև. «ՀԱՊԿ-ը զգուշացրել էր Հայաստանին 2020 թվականին սպասվող պատերազմի մասին, սակայն հայկական կողմը անտեսեց»

Ալեքսանդր Անանև. «ՀԱՊԿ-ը զգուշացրել էր Հայաստանին 2020 թվականին սպասվող…

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության թոշակի անցած ավագ խորհրդական Ալեքսանդր Անանևը Արեն Վարդապետյանի հետ զրույցում պատասխանել է ռուս-հայկական հարաբերություններին վերաբերող օրախնդիր հարցերին։…
Բաքուն փորձում է Վատիկանի միջոցով իրավահաջորդել Սեֆյաններին

Բաքուն փորձում է Վատիկանի միջոցով իրավահաջորդել Սեֆյաններին

Հայկ Նահապետյան, քաղաքագետ, ռազմական փորձագետ, պահեստազորի գնդապետ   Եկեղեցին Աստծո մարմինն է՝ քահանաներ, եկեղեցական համայնքներ, ուխտեր, պատարագներ և այլն: Եվ Փաշինյանը…