- 21/10/2022
Բելառուսից ռուսական բանակի հարձակման վտանգը մեծանում է. Ուկրաինայի ԳՇ (ՏԵՍԱՆՅՈՒԹ, ՔԱՐՏԵԶ)
Բելառուսից Ուկրաինայի վրա ռուսական բանակի երկրորդ հարձակման վտանգը մեծանում է, այս անգամ թիրախը կարող է լինել Կիևը։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի ներկայացուցիչ Ալեքսեյ Գրոմովը:
«Այս անգամ հարձակման ուղղությունը կարող է փոխվել բելառուսա-ուկրաինական սահմանի արևմուտք՝ գործընկեր երկրներից Ուկրաինային զենք և ռազմական տեխնիկա մատակարարելու հիմնական նյութատեխնիկական զարկերակները կտրելու համար»,- ասել է նա ճեպազրույցում։
Ուկրաինայի Զինված ուժերի գլխավոր շտաբի տվյալներով՝ Բելառուսի Հանրապետության օդանավակայաններում կան ՄիԳ-31 ինքնաթիռներ, որոնք կարող են զինվել «Կինժալ» տիպի թեւավոր հրթիռներով։ Սակայն այստեղ գաղտնի բան չկա. ռուսական ՄիԳ-31-ը վերջին օրերին ցուցադրաբար թռչում են Բելառուսի երկնքում: