- 21/10/2022
Թրասի հրաժարականից հետո Զելենսկու գրասենյակում ողբում են… սեփական ապագայի համար
Ուկրաինական քաջատեղյակ աղբյուրը հայտնում է.
«Զելենսկու գրասենյակում ծայրահեղ ծանր են տարել Մեծ Բրիտանիայի վարչապետ Լիզ Թրասը հրաժարականի լուրը, թեեւ մինչ այդ արդեն հասկացել էին, որ դա անխուսափելի է: Այնուամենայնիվ, երբ երեկ Թրասը հայտարարեց, թե ինքը կպայքարի, ուկրաինական նախագահականում որոշ հույսեր արթնացան, թե միգուցե ավելի վերեւներում որոշե՞լ են Թրասին դեռ պահել:
Իհարկե, Զելենսկու միտքն ամենեւին էլ Թրասի հրաժարականն ու քաղաքական մահը չէ. թքած նրա վրա: Սակայն Թրասը մեկն էր այն գործիչներից, ով դարձել էր Ուկրաինայի արեւմտյան օգնության սիմվոլներից եւ ջադագովներից մեկը, երբ դեռ Ջոնսոնի կաբինետում արտգործնախարար էր: Ու հիմա ի՞նչ է ստացվում: Նախ հեռացրին հիմնական ջադագովներից Ջոնսոնին, դրանից հետո Թրասը հազիվ մի ամիս դիմացավ վարչապետի աթոռին: Դա արդեն Զելենսկու գրասենյակում ընկալվում է ցուցադրական նշան, որ Բրիտանիայում արագացող ընթացքով շարքից դուրս են բերվում Ուկրաինային աջակցության առաջին պլան մղված ջահակիրները: Այսինքն, որ Ուկրաինային օգնելու բուն գաղափարը եւս արագորեն ստվերային տերերի մոտ կորցնում է իր նշանակությունը` Երրորդ աշխարհամարտի վտանգն աչքի առաջ ունենալով: Նաեւ պատահական չեն համարում, որ հենց նույն պահին Բրիտանիայից հայտարչարություն եղավ, թե ռուսական կործանիչը բրիտանական ինքնաթիռի ուղղությամբ հրթիռ է արձակել: Կիեւում դա ընկալվել է մասնավորապես իրենց հասցեագրված մեսիջ, թե բանը սրան է հասել, էլ ի՞նչ Ուկրաինա:
Այսինքն, այնպես չէ, որ Զելենսկին կորցրեց իր այս լոբբիստներին, եւ նրանց տեղը կգան ուրիշները: Արդյունքում, եթե Բրիտանիայից է նման ազդանշան գալիս, ուրեմն դա պետք է ընկալել, որպես ողջ անգլոսաքսոնական աշխարհից եկած ազդակ: Առավել եւս, որ Վաշինգտոնի էլիտաներից եւս հասկացնել են տալիս, որ սպասվող ընտրություններից հետո այլեւս առաջվա մասշտաբներով օգնության հետ հույսեր չպետք է կապեն: Եվ դա լավագույն դեպքում, եթե դեմոկրատներին հաջողվի դիրքերը պահել, իսկ հանրապետականների հաղթանակի պարագայում անգամ փոքրիկ ծորակները կարող են փակվել: Իսկ դա Զելենսկու եւ նրա թիմի համար վատթարագույնն է. ամերիկացիներն անթաքույց են ասում` չեն օգնի, եւ Զելենսկին լավագույն դեպքում մեկ ամսից կոչնչանա»: