• 21/10/2022

«Զելենսկու այս նոր ավանտյուրան նրա համար կործանարար կլինի»

«Զելենսկու այս նոր ավանտյուրան նրա համար կործանարար կլինի»

Ուկրաինական աղբյուրը հայտնել է Զելենսկու նոր ծրագրի մասին, որը, իհարկե, չէր կարող առանց ամերիկյան «դաբրոյի» լինել: Բայց նաեւ, սա կդառնա այն խոշոր հանցագործություններից մեկը, որի համար ուկրաինական ծաղրածուն, միանշանակ, պատասխան է տալու: Ըստ աղբյուրի.

«Մեր աղբյուրը հայտնում է, որ նախագահի աշխատակազմն այժմ հրաման է տվել վերցնել Խերսոնի շրջանում Կոզացկո և Բերիսլավ բնակավայրերը, որոնք հենց Կախովկայի ջրամբարի պատվարի եւ «Կախովսկայա ՀԷԿ»-ի դիմաց են գտնվում։ Այժմ այս բնակավայրերն ուկրաինական բանակի թիվ մեկ նպատակն են։

Աղբյուրը մեզ մատնանշեց հենց նման տարբերակ, որը քննարկվել է «մեծ գրասենյակներում»։
Ուկրաինայի Զինված ուժերը գրավում են «Կախովսկայա» հիդրոէլեկտրակայանի դիմաց գտնվող բնակավայրերը, բայց Խերսոնը պետք չէ վերցնել, այն պարզապես կհեղեղվի «պատնեշի պատահական ճեղքումից» հետո: Իսկ այնտեղ գտնվող ռուսական զորքերը կհայտնվեն ջրային շրջափակման մեջ: Հնարավոր չի լինի պաշարների համալրում, ինչպես նաև ռեզերվներով համալրումներ իրականացնել։ Իհարկե, այդ դեպքում միանգամայն հնարավոր կլինի խոշոր հարձակում կազմակերպել Խերսոնի վրա և վերցնել այն մեկ շաբաթից։

Զելենսկին այժմ, քարոզչական նպատակներով, մեղադրել է Ռուսաստանին ամբարտակի և հիդրոէլեկտրակայանի ականապատման մեջ: Բայց ո՞րն է դրա իմաստը, եթե ամբարտակը պայթեցնելու սցենարը ռազմավարական ծրագրում ձեռնտու է միայն Նախագահի աշխատակազմին»։

Նկատենք, որ աղբյուրը նաեւ ավելացնում է. «Սակայն Զելենսկու աշխատակազմում երեւի չեն մտածել, որ դա Մոսկվան կընկալի, որպես ռուսական ռազմավարական կարեւորագույն օբյեկտի վրա ահաբեկչական հարձակում: Իսկ այդ դեպքում ՌԴ օրենսդրությունը թույլ է տալիս միջուկային զենք գործադրել, եւ նման հարվածի Խերսոնի ուղղությամբ գրոհող ուկրաինական ուժերը պետք է սպասեն: Միաժամանակ, եթե այդ ուժերի ոչնչացումը Զելենսկուն քիչ հետաքրքրի, ապա պետք է աչքի առաջ ունենա նաեւ սա: Ղրիմի կամրջի համար Մոսկվան պատասխանեց միայն ուկրաինական էներգետիկ համակարգը ոչնչացնելով, ապա «Կախովսկայա ՀԷԿ»-ի պատասխանը կարող է լինել բելառուսաիան ուղղությունից հարձակումը: Այսինքն, ինչքան էլ, որ ամերիկացիներին պետք է` ամեն գնով Խերսոնը գրավել, ապա Զելենսկու այս նոր ավանտյուրան նրա համար կործանարար կլինի»:

Առնչվող գրառում

Ադըղեայի (Ադիգեայի) հայերը՝ Մայկոպի առաջին քաղաքապետից մինչև փորձարկող տիեզերագնաց

Ադըղեայի (Ադիգեայի) հայերը՝ Մայկոպի առաջին քաղաքապետից մինչև փորձարկող տիեզերագնաց

Իր «Ադըղեայի հայերը» գրքում (Մայկոպ, «Պոլիգրաֆ-Յուգ» ԲԸ, 2024 թ.) Գևորգ Գրիգորյանը ներկայացրել է հայկական սփյուռքի նշանավոր ներկայացուցիչների դերը հասարակության կյանքի տարբեր ոլորտներում՝…
Ալեքսանդր Անանև. «ՀԱՊԿ-ը զգուշացրել էր Հայաստանին 2020 թվականին սպասվող պատերազմի մասին, սակայն հայկական կողմը անտեսեց»

Ալեքսանդր Անանև. «ՀԱՊԿ-ը զգուշացրել էր Հայաստանին 2020 թվականին սպասվող…

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության թոշակի անցած ավագ խորհրդական Ալեքսանդր Անանևը Արեն Վարդապետյանի հետ զրույցում պատասխանել է ռուս-հայկական հարաբերություններին վերաբերող օրախնդիր հարցերին։…
Բաքուն փորձում է Վատիկանի միջոցով իրավահաջորդել Սեֆյաններին

Բաքուն փորձում է Վատիկանի միջոցով իրավահաջորդել Սեֆյաններին

Հայկ Նահապետյան, քաղաքագետ, ռազմական փորձագետ, պահեստազորի գնդապետ   Եկեղեցին Աստծո մարմինն է՝ քահանաներ, եկեղեցական համայնքներ, ուխտեր, պատարագներ և այլն: Եվ Փաշինյանը…