• 22/10/2022

Ուկրաինական հերթական հարձակման արյունոտ ձախողումը

Ուկրաինական հերթական հարձակման արյունոտ ձախողումը

Նովայա Կամենկա-Սուխանովոյի տարածքում Բերիսլավի վրա Ուկրաինայի Զինված ուժերի անհաջող հարձակումից հետո հակառակորդի զինվորների մի մասը փախել է դեպի ելման դիրք, որտեղ 126-րդ բրիգադը գերի է վերցրել 8 ուկրաինացի զինծառայողի։ Եվս 2-ին լքել են յուրայինները, և ռուսական ուժերը նրանց նույնպես վերցրել են։

Այս մասին պատմել է ռազմական աղբյուրը։

Հարձակման գոտում մնացել է տասնյակ դիակներ: Հաջորդ օրը, մթության քողի տակ, ուկրաինացի զինվորականների մի քանի խմբեր փորձել են դուրս բերել իրենց դիակները, սակայն հայտնաբերվեել են դեսանտայինների և մոտոհրաձգայինների կողմից։ Նրանց վրա կրակ է բացվել, նոր կորուստներից հետո Ուկրաինայի զինված ուժերն այլևս չեն փորձել տանել զոհերի դիերը և հնարավոր վիրավորներին։

Այս «տեղական նշանակության հարձակման» հանրագումարում ուկրաինական բանակը կորցրել է մոտ հինգ տասնյակ զինվորական: