• 23/10/2022

Սի Ցզինպինը երրորդ հնգամյա ժամկետով ընտրվել է Չինաստանի կոմկուսի ղեկավար (Տեսանյութում` տեղի է ունեցել սկանդալ)

Սի Ցզինպինը երրորդ հնգամյա ժամկետով ընտրվել է Չինաստանի կոմկուսի ղեկավար (Տեսանյութում` տեղի է ունեցել սկանդալ)

Սի Ցզինպինը երրորդ հնգամյա ժամկետով ընտրվել է Չինաստանի կոմունիստական ​​կուսակցության, այն է` պետության ղեկավար:

Վերջին 4 տասնամյակում սա առաջին դեպքն է, որ պետության ղեկավարը վերընտրվում է երրորդ ժամկետով:

Ոմանք, իհարկե, դեմ էին, եւ նման գործիչների ցանկը գլխավորում էր Սիի նախորդը` Հու Ձինթաոն: նախկին եւ ներկա ղեկավարների հիմնական տարաձայնությունը կապված էր մասնավորապես Թայվանի հարցի ուժային լուծման հետ, որի օգտին է արտահայտվում նախագահ Սին: Իսկ ահա Հու Ձինթաոն, որ ավելի շուտ արեւմտյան հայացքների կրող է, հակառակ տեսակետն է առաջ տանում: Արդյունքում, ըստ տարածված լուրերի, նախկին նախագահը ընդգրկվել կուսակցության Կենտկոմի վերընտրված անդամների ցուցակում: Եվ ահա, հաջորդեց չինական քաղաքականությունում չտեսնված սկանդալ` Հու Ձինթաոն ոչ մի կորպ չէր ցանկանում բառացիորեն լքել աթոռը, եւ նրան տեսախցիկների առաջ ստիպված էին դուրս հրավիրել:

Մանրամասները` տեսանյութում: