• 23/10/2022

ԱՄՆ-ում խոստովանել են, որ իրենք են Կիեւին տվել «Մոսկվա» հրթիռակիրի կոորդինատները. The New Yorker

ԱՄՆ-ում խոստովանել են, որ իրենք են Կիեւին տվել «Մոսկվա» հրթիռակիրի կոորդինատները.  The New Yorker

Ամերիկյան The New Yorker պարբերականը հոդված է հրապարակել Ուկրաինային ԱՄՆ ռազմական օգնության մասին։ Հիմնական մտեքրը հետեւյալն են.
▪️Ապրիլ ամսին Կիևի խնդրանքով ԱՄՆ-ը հանձնել է «Մոսկվա» հածանավի կոորդինատները, որից հետո դրա վրա պայթյուն է տեղի ունեցել։
▪️Վաշինգտոնը չի պատրաստվում հեռահար ATACMS հրթիռներ ուղարկել Ուկրաինա, քանի որ Կիևը ցանկություն է հայտնել հարվածներ հասցնել Ղրիմին։
▪️ԱՄՆ-ը չի կարող Ուկրաինային տրամադրել բազմաթիվ HIMARS համակարգեր, դրանից արդեն չկան։
▪️Ուկրաինական բանակի հակահարձակման պլանը մշակվել է Եվրոպայում գտնվող ռազմաբազայում` ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի ռազմական փորձագետների օգնությամբ:

Այսպիսով, ամերիկյան մասնագիտացվավ մամուլը խոստովանում է մեկ պարզ փաստ` ԱՄՆ-ն ու Բրիտանիան դեռ առնվազն ապրիլից են ուղղակիորեն ներգրավված ուկրաինական ռազմական գործողությունների մեջ` ընդդեմ Ռուսաստանի: