• 24/10/2022

Միջուկային հարվածի սպառնալիք. Շոյգուն զգուշացրել է ՆԱՏՕ-ական պաշտպանության նախարարներին

Միջուկային հարվածի սպառնալիք. Շոյգուն զգուշացրել է ՆԱՏՕ-ական պաշտպանության նախարարներին

Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն այսօր հեռախոսազրույց է ունեցել իր ֆրանսիացի գործընկեր Սեբաստիան Լեկորնուի հետ։

Հայտնի է, որ քննարկվել է իրավիճակը Ուկրաինայում, որը, ըստ Շոյգուի, կայուն միտում ունի դեպի հետագա անվերահսկելի էսկալացիա։

Շոյգուն ֆրանսիացի գործընկերոջը փոխանցեց իր մտահոգությունները «կեղտոտ ռումբի» (ցածր թողունակության միջուկային զենք) օգտագործմամբ Ուկրաինայի հնարավոր սադրանքների վերաբերյալ։

Բացի այդ, Շոյգուն այսօր զրուցել է Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսի հետ։ Զրույցի թեման նույնն էր՝ Կիևի ռեժիմի կողմից «կեղտոտ ռումբի» հավանական օգտագործումը։

Շոյգուն նման զրույց է ունեցել Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի հետ։

Հիշեցնենք, որ երեկ ՌԴ պաշտպանության նախարարության ղեկավարը բանակցություններ է վարել ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինի հետ։

Ըստ արժանահավատ աղբյուրի, Շոյգուն բոլորին զգուշացրել է, որ եթե Զելենսկին հանդգնի` միջուկային թափոններով ռումբեր լիցքավորել եւ դրանք օգտագործել, որպես «կեղտոտ միջուկային ռումբ» կամ գնա նման մեկ այլ քայլի, որը կառաջացնի տեխնօծին աղետ, ապա ռուսական բանակը առաջին իսկ նման փորձից կթիրախավորի Կիեւում որոշումներ կայացնողների բունկերները, այդ թվում, անհրաժեշտության դեպքում, տակտիկական միջուկայի զենքով:

Առնչվող գրառում

Ադըղեայի (Ադիգեայի) հայերը՝ Մայկոպի առաջին քաղաքապետից մինչև փորձարկող տիեզերագնաց

Ադըղեայի (Ադիգեայի) հայերը՝ Մայկոպի առաջին քաղաքապետից մինչև փորձարկող տիեզերագնաց

Իր «Ադըղեայի հայերը» գրքում (Մայկոպ, «Պոլիգրաֆ-Յուգ» ԲԸ, 2024 թ.) Գևորգ Գրիգորյանը ներկայացրել է հայկական սփյուռքի նշանավոր ներկայացուցիչների դերը հասարակության կյանքի տարբեր ոլորտներում՝…
Ալեքսանդր Անանև. «ՀԱՊԿ-ը զգուշացրել էր Հայաստանին 2020 թվականին սպասվող պատերազմի մասին, սակայն հայկական կողմը անտեսեց»

Ալեքսանդր Անանև. «ՀԱՊԿ-ը զգուշացրել էր Հայաստանին 2020 թվականին սպասվող…

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության թոշակի անցած ավագ խորհրդական Ալեքսանդր Անանևը Արեն Վարդապետյանի հետ զրույցում պատասխանել է ռուս-հայկական հարաբերություններին վերաբերող օրախնդիր հարցերին։…
Բաքուն փորձում է Վատիկանի միջոցով իրավահաջորդել Սեֆյաններին

Բաքուն փորձում է Վատիկանի միջոցով իրավահաջորդել Սեֆյաններին

Հայկ Նահապետյան, քաղաքագետ, ռազմական փորձագետ, պահեստազորի գնդապետ   Եկեղեցին Աստծո մարմինն է՝ քահանաներ, եկեղեցական համայնքներ, ուխտեր, պատարագներ և այլն: Եվ Փաշինյանը…