• 24/10/2022

Թալիշները եւ ավարները ռուսներին խնդրում են` պաշտպանել Ադրբեջանից. «Wargonzo»

Թալիշները եւ ավարները ռուսներին խնդրում են` պաշտպանել Ադրբեջանից. «Wargonzo»

Ուշագրավ տեղեկություն է տարածել Սեմյոն Պեգովի հեղինակած «Wargonzo» տելեգրամյան ալիքը.

«Անկախության համար թալիշ մարտիկների կայքը՝ «Tolish Media»-ը հրապարակել է ավար ակտիվիստի կոչը՝ որով նա դիմում է ռուսական աշխարհին` աջակցել Ադրբեջանի հյուսիս-արևելքում և հյուսիս-արևմուտքում ապրող դաղստանցի ժողովուրդներին (լեզգիներին և ավարներին):

«Մենք շարունակում ենք պահանջել, որ ռուսական աշխարհը, ռուս հայրենասերները, Ադրբեջանում հայտնված կովկասյան ժողովուրդների հետ միասին երբեք չհնազանդվեն ազերիներին։ Ի վերջո, այս պետությունը երիտթուրքական ռազմական հրամանատարության և Լեոն Տրոցկու դավադրության արդյունք է։ Մենք պահանջում ենք, որ ռուսական կառույցներն ուշադրություն դարձնեն Ադրբեջանում մեր դիրքորոշմանը։ Որպեսզի այնտեղ դադարեն կեղեքել դաղստանցիներին»։

Հատկանշական է, որ այս կոչի հրապարակմանը զուգահեռ՝ Իրանի կողմից Ադրբեջանի հարավային շրջաններում իրավիճակի վրա ազդելու գործիքներից մեկը համարվող թալիշ հայրենասերների կայքում, սկսվեց քարոզչական արշավ՝ ի նպաստ Նախիջևանի ինքնավար հանրապետությունը Իրանի իրավասությանը փոխանցելու»:

Այսպիսքվ, այն պտավորությունն է, որ մի կողմից` Իրանն է Ալիեւին սպառնում` «երկրորդ ճակատ» բացել նրա դեմ: Իսկ մյուս կողմից` հյուսիսում Ռուսաստանը կարող է արդեն «երրորդ ճակատ» բացել: Չնայած, այս սպառնալիքներն առաջին հերթին Էրդողանին են ուղղված. եթե նա մտածում է փոխել այն ստատուս քվոն, որը ձեւավորվել էր 100 տարի առաջ` հարավկովկասյան տարածաշրջանը` փորձելով սեփական ենթակայության տակ վերցնելով, ապա ՌԴ-ն եւ Իրանը եւս կարող են հրաժարվել նույն պայմանավորվածություններից եւ իրենց ցանկացած հունով փոխել մեկդարյա ստատուս քվոն:

Առնչվող գրառում

Ադըղեայի (Ադիգեայի) հայերը՝ Մայկոպի առաջին քաղաքապետից մինչև փորձարկող տիեզերագնաց

Ադըղեայի (Ադիգեայի) հայերը՝ Մայկոպի առաջին քաղաքապետից մինչև փորձարկող տիեզերագնաց

Իր «Ադըղեայի հայերը» գրքում (Մայկոպ, «Պոլիգրաֆ-Յուգ» ԲԸ, 2024 թ.) Գևորգ Գրիգորյանը ներկայացրել է հայկական սփյուռքի նշանավոր ներկայացուցիչների դերը հասարակության կյանքի տարբեր ոլորտներում՝…
Ալեքսանդր Անանև. «ՀԱՊԿ-ը զգուշացրել էր Հայաստանին 2020 թվականին սպասվող պատերազմի մասին, սակայն հայկական կողմը անտեսեց»

Ալեքսանդր Անանև. «ՀԱՊԿ-ը զգուշացրել էր Հայաստանին 2020 թվականին սպասվող…

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության թոշակի անցած ավագ խորհրդական Ալեքսանդր Անանևը Արեն Վարդապետյանի հետ զրույցում պատասխանել է ռուս-հայկական հարաբերություններին վերաբերող օրախնդիր հարցերին։…
Բաքուն փորձում է Վատիկանի միջոցով իրավահաջորդել Սեֆյաններին

Բաքուն փորձում է Վատիկանի միջոցով իրավահաջորդել Սեֆյաններին

Հայկ Նահապետյան, քաղաքագետ, ռազմական փորձագետ, պահեստազորի գնդապետ   Եկեղեցին Աստծո մարմինն է՝ քահանաներ, եկեղեցական համայնքներ, ուխտեր, պատարագներ և այլն: Եվ Փաշինյանը…